Սիրում եմ

…Ես ա’յն եմ սիրում,
Երբ ձմեռ-ամառ… գարուն է թվում,
Անծանոթ մի վայր քեզ… տուն է թվում.
Ոչ միայն նայում, այլ… տեսնո’ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ… լսո’ւմ ես դու,
Երբ սլանում ես
Եվ ոչ թե` քայլո’ւմ,
Երբ և այրվո’ւմ ես, և ի’նքըդ այրում…

Ա’յն, երբ աչքերը աչեր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե’ր են դառնում,
Սիրե’րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչումն անգամ` Ներշնչում․․․

Սիրում եմ սիրո այն հրաշքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղերը թևել.
Երբ կոշտ մատները թավիշ են դառնում,
Արյունը գարնան ավիշ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնում,
Մոռանում են , թե… ինչքան են տևել…

…Զգացե՞լ եք դուք պահն այդ երբևէ..

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում