Հուսահատվիլ մեղք է, ընկեր

Հուսահատվիլ մեղք է, ընկեր,
Արիացիր,ոգի առ․
Նայիր,փայլեց հեռվում լապտեր,
Մենք էլ կառնենք շուտ դադար։
Արիացիր, սիրտ առ, ընկեր,
Շարունակենք մեր ուղին․
Լսիր, կարծեմ թե զանգակներ
Ղողանջեցին սարերին։
Ահա բացվեց աղոթարան,
Վստահ, ընկեր, առաջ շարժվենք,
Զինվոր ենք մենք ազատության
Եվ անփորձ տեղ կհասնենք։

Կատարում է Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում