Ես սիրում եմ հայոց հողը

Ես սիրում եմ հայոց հողը մեր քարքարոտ,
Մեր Մասիսը` հավերժության անմահ վկա,
Մեր հանդերը` արյամբ ջրված, ջրի կարոտ,
ՈՒր կոթողի զարդ է մամռած ամեն մի քար:

Մեր հին բախտի պես դառնահամ հայոց գինին,
Մեր երգերը` նման խեղդված հառաչանքի.
Եվ հույսերի ու երազի այն նոր ուղին,
Որ վերջ դրեց մեր դարավոր տառապանքին:

Սիրում եմ մեր խոր անցյալն ու նոր ապագան,
Չկա ոչինչ, որ չսիրեմ` մահից բացի….
…Բայց պատրաստ եմ մահը սիրել մինչև անգամ,
Եթե փորձեն ինձ զրկել իմ ունեցածից:

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում