Ձայն մը հնչեց Էրզրումի

Ձայն մը հնչեց էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն,
Զենքի շաչյունեն:

Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չէր տեսած,
Դաշտը թողուց` սուր, հրացան բահի տեղն առավ ,
Բահի տեղն առավ:

Քնքուշ կյանքը ծանր է թվում հայոց օրիորդին ,հայոց օրիորդին
Զենքը ձեռին հորդորում է հայոց քաջերին ,հայոց քաջերին:

Հայ ծերուկը ցուպը ձեռքին լալով տենչում էր
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել,
Տեսնել ու մեռնել:

Ցնծա, մա’յր իմ, ով Հայաստա’ն, որդիքդ միացան,
Ութը դարու սուգ ու թախիծ քեզնից վերացան,
Քեզնից վերացան:

Կատարում է Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում