USD
EUR
RUB

Երանություն էր խոստացել հույսս ինձ

 
 

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ։

Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին։

Կարճատև՜ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չնչին,
Եվ ահա ընկած իբրև մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին։

Դուն անցար, այո՛, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով։

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց։

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի։

Ահա, խնդության ձայներ են թնդում
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատուհասները մարդկային ազգի։

— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր.
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար, սակայն, ո՞վ գիտի,

Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն,
Ձեզ հավիտենական կարծում եք գերի։

Խղճե՜ր, նայեցե՛ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին։

Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Սակայն չգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ։

Հառա՜ջ, կռվելով, և կգա մի օր,
Որ կնկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կկանգնի նշան։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Ես մոռացել եմ` ինչ բույր ունի աշխարհը Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ մենահամերգով հանդես է գալու Հայաստանում Ջավախքյան վտանգված ավետարանը Լեհահայ նկարիչ. «Բոլոր նկարիչներն իրենց հետ մեծ սեր են տանում» Բոլորիս համար լավ լուր ունեմ. Լիլիթ Մակունց «Կոռումպացված» թատերական համակարգ Անցողիկ միայնություն Ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը Խաչը հայ մշակույթում Տիգրան Համասյան. «Մարկոսն ու Մարկոսը» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների «Մշակույթը մեռնում է եւ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ» Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի ընտրությունը հետաձգվել է «Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ Հռոմում ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» և աշխարհի արարումը Սոնա Վան Փշրանքներ Մարդը որպես արժեք և բնություն Տոն Սուրբ թագմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մասին Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու»
website by Sargssyan