USD
EUR
RUB

Ո՞վ կարող է դառնալ կնքահայր

 
 

«Երեխան ի՞նչ է ցանկանում», - հարցնում է քահանան:
«Հավատք, հույս, սեր և մկրտություն»,- պատասխանում է կնքահայրը:
Կնքահայրը մկրտվողի հոգևոր ծնողն ու դաստիարակն է, ում վստահվում է երեխայի հոգևոր կյանքի աճն ու զարգացումը: Ժողովրդական լեզվում տարածված է նաև «քավոր» բառը, որով դիմում են կնքահորը:

Ե՞րբ է առաջացել «կնքահայր» կամ «քավոր» հասկացողությունը:

«Կնքահայր» կամ «քավոր» հասկացողությունը եկել է առաջին դարերից: Այն ժամանակ նրանք կոչվում էին վկայող: Նա այն անձն էր, ով նորադարձ հավատացյալին բերում էր քրիստոնեական համայնք, վկայում, որ նա կարող է անդամագրվել տվյալ համայնքին և արժանի է մկրտության: Դարերի ընթացքում այդ մարդը դարձել է կնքահայր (քավոր), բայց ըստ խորհրդի բուն էության նույն վկայողն է: Կնքահոր հիմնական պարտականությունը հոգևոր և քրիստոնեական դաստիարակությամբ զբաղվելն է:
Հայկական ընտանիքներում և կենցաղում կնքահայրը կամ քավորը հատուկ տեղ և դեր ունի: Առանց նրա չի կատարվում ոչ մի ընտանեկան իրադարձություն, իսկ ավանդական երկրորդ կամ երրորդ կենացը հաստատ հնչում է կնքահոր կամ քավորի պատվին: Սակայն մինչև կնքահորն ընտրելն ընտանիքը կանգնում է մի շարք հարցերի առաջ:

Ովքե՞ր կարող են կնքահայր լինել:

Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից և պապիկից բացի՝ ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ: Եկեղեցու ավանդույթի համաձայն նախընտրելի է, որ կնքահայրը լինի կամ հեռու բարեկամ կամ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը: Կնքահայր ընտրելիս կարևոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը:

Ովքե՞ր չեն կարող կնքահայր լինել:

Կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավանները, մկրտվողի հայրը, եղբայրը կամ պապիկը:

Պարտադի՞ր է, որ կնքահայրն ու կնքամայրն ամուսիններ լինեն:

Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Պարտադիր չէ, որ կնքահայրն ամուսնացած լինի:
Հայ Եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։
Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:

Կարելի՞ է ամուսնանալ կնքահոր կամ նրա զավակի հետ:

Անշուշտ, ոչ: Կնքահայրը մկրտության ժամանակ դառնում է սանիկի հոգևոր հայրը: Եթե անընդունելի է մարմնավոր ծնողի հետ ամուսնանալը, ապա որքան առավել անընդունելի է հոգևոր ծնողի հետ ամուսնանալը: Չէ՞ որ հոգին առավել է, քան մարմինը: Նույնն է նաև կնքահոր դստեր հարցում, քանի որ կստացվի, որ մարդն ամուսնանում է իր հոգևոր քրոջ հետ, որը նույնպես անթույլատրելի է:


Կարելի՞ է ինչ-որ պատճառով կնքահոր փոփոխություն կատարել:

Ո՛չ, չի կարելի, քանի որ Ս. Մկրտության ժամանակ տվյալ մարդն է եղել խորհրդի վկան ու երաշխավորը: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու կանոնակարգի՝ յուրաքանչյուր երեխա կարող է ունենալ մեկ կնքահայր, չի բացառվում նաև, որ մի քանի երեխա կարող են ունենալ միևնույն կնքահայրը:

Կարելի՞ է հրաժարվել կնքահայր դառնալու առաջարկից, թե՞ դա մեղք է:

Կնքահայր դառնալու առաջարկից հրաժարվելը մեղք չէ: Եթե մարդն իրեն անպատրաստ է համարում այդ պարտականության համար, ապա կարող է հրաժարվել այդ առաջարկից: (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)

Ի՞նչ պարտականություններ ունի կնքահայրը մկրտության խորհրդի ժամանակ:

Երբ քահանան երեք անգամ հարցնում է կնքահորը, թե ի՞նչ է խնդրում երեխան, կնքահայրը պետք է պատասխանի. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: Քահանան մանկանն ավազանի մեջ երեք անգամ ընկղմելուց հետո նրան հանձնում է կնքահորը: Վերջինս սրբիչով գրկում է իր սանիկին, իսկ չափահաս մկրտյալի դեպքում՝ լվացումից հետո սրբում նրան: (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)

Չի խրախուսվում կնքահոր պատահական ընտրությունը: Կնքահոր պարտականությունն անձի նկատմամբ հոգևոր խնամք տանելն է, իսկ պատահական մարդու ընտրության դեպքում տվյալ անձը կարող է մշտապես մկրտվողի կողքին չլինել:

Նույն մարդը կարող է տարբեր անձանց կնքահայր դառնալ, ուղղակի պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին:
Կնքահայրը հատուկ պարտավորություն չունի գնել մկրտության խաչը, սրբիչը և մոմերը: Այդ հարցը կարգավորվում է ընտանիքների միջև:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Սկզբնաղբյուր  qahana.am

Լրահոս
Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն Խելոք երեխա Մահացել է Լուսիկ Ագուլեցին Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը» Հ․ Շիրազ Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին Օրորոցի երգ Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան Լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհով «Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ» «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ Վարդ սիրեցի
website by Sargssyan