USD
EUR
RUB

Մեր մանկության խաղերը․ «Մանկական զինվորական խաղ»

Խաղում են 5-6 տարեկան երեխաները 6 հոգով։ Փորում են մի փոքրիկ փոս և նրանից չորսից-հինգ ոտնաչափ հեռու գծում մի գիծ: Վերցնում են 5 փոքր կլոր քար: Խաղացողները հերթով կանգնում են գծի վրա և հինգ քարն էլ միասին գցում փոսը:

Ում նետած քարերից ոչ մեկը չի ընկնում փոսիկի մեջ, դառնում է հրամանատարի ձի: Ով գցում է քարերից մեկը, դառնում է թագավորի ձի: Երկու քար գցողը՝ վեզիրի ձի, երեքը՝ վեզիր, չորսը՝ թագավոր, հինգը՝ հրամանատար: Եթե փոսի մեջ երկու հոգի միևնույն քանակի քարեր են գցում, ապա նրանք հերթով պետք է գցեն, որպեսզի նշված դերը ստանա նա, ով դրա համար պահանջված քանակի քարեր կգցի կամ ձեռք կբերի այլ պաշտոն:

Դերաբաժանումն ավարտվում է: Ձիերը շալակում են տերերին: Հրամանատարը հրամայում է ձիերին տանել այսինչ տեղը և նորից բերել այստեղ, ըստ որում հրամանատարից է կախված տարածության շատ կամ քիչ լինելը: Երբ հրամանը կատարվում է, խաղը վերսկսում է հրամանատարի նոր նետումով: Եթե նրան հաջողվում է մնալ հրամանատար, նա նախկին ձիերին ,շալակեցեք՚ հրամանն է տալիս: Ձիերը շալակում են նույն տերերին և կատարում հրամանատարի նոր հրամանը:

Երբ հերթական նետման ժամանակ հրամանատարը վրիպում է, և նրան մեկ այլ դեր է բաժին ընկնում, նոր դերաբաժանում է կատարվում նախկին սկզբունքով, բոլորը նորից են ընտրվում ։

Խաղը սկսվում է նոր հրամանատարի կարգադրությամբ:

Լրահոս
Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երեքնուկ Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Հայրս դաշտից տուն եկավ Գտնված երազ «Զվարթնոցում» կրկին «Հայկական ավանդական հարսանիք» է լինելու Դսեղում բացվել է Թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը Երկնքից թաքուն… Արի ուղղակի... Մեր մանկության խաղերը․ «Խաշիլ ճաշ» Ջան, իմ գնդակ, իմ գնդակ Վախը Տէր ողորմեա «Որպեսզի ֆիլմը ստացված լինի, անհրաժեշտ է հետաքրքիր պատմություն ունեցող հերոս» Թերրի Ջորջ Մենք ձեզ հետ ենք Նոր ծաղիկ Երեխաների դաստիարակության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան Անհաղորդության պոետը Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա հայրենի քաղաքում Մեռնելու օրը… Արև-արև եկ, եկ Ինձնից մինչև Ես Թռչնաձուկը «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում բացվել է Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը Օրորոցային` Մշո բարբառով Այս մանկան հավատքից է պետք համայն մարդկությանը. Հանուն խաղաղ երկնքի․․․ Դու ինձ սովորեցնում ես սիրել Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում Նոր գրքեր․«Երկնքից երեք խնձոր ընկավ» Մեր մանկության խաղերը․ «Պուտ-պուտ» Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Բարին հաղթում է։ Էսպես է կարգն աշխարհի Ծնկաչոք եկա քեզ մոտ Օ, ՍԻՐՏՆ ԻՄ… Ազգային պատկերասրահում բացվեց երազանքի ցուցադրությունը Հերման Հեսսեի երկու վեպերը դարձյալ ընթերցողի սեղանին են Նկարիչ-անիմատոր Հայկ Սայադյանի խոհերը կյանքի և դրա զանազան դրսևորումների մասին Մեր մանկության խաղերը․ «Ես բարձր եմ, դու` ցածր»
website by Sargssyan