Մեր մանկության խաղերը․ «Ես բարձր եմ, դու` ցածր»

Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքերը հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքերն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկընդմեջ կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

– Տակդ ի՞նչ կա:

– Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում։

– Վրեդ ի՞նչ կա:

– Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում