Այս մանկան հավատքից է պետք համայն մարդկությանը.

Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին.

– Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել: Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում, թե ո՞վ է պատվիրել իրեն «հարշք» գնել: Փոքրիկը պատասխանում է.

– Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են գնելու համար: Դեղագործը ասում է փոքրիկին. Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի և ասա Հիսուսին, որովհետև Հիսուսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը: Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.

– Գիտեմ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս «հրաշք» դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրու սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ արագ տուր: Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց պատկերից, և գոռալով ասաց.

—Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես քո մայրիկին, խնդրում եմ շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար: Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում է.

—Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տար ինձ ձեր տուն: Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հիվանդությունը, անկողին ընկնելը և թե ինչպես բժիշկը ասել է, որ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ, իսկ դեղագործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը: Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սակայն անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին. Այդ ժամանակ մայրը խոհանոցին դուրս եկավ գրկեց փոքրիկին և ասաց.

—Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց ես ճանաչում նրան: Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց

– Տեսար, արեց այն, ինչ որ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ եկավ…

Սկզբնաղբյուր՝   fatherarmen.com  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում