USD
EUR
RUB

Երևանում բացվել է Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը

 
 

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների մասնակցությամբ Երևանի կենտրոնում՝ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի շենքի արտաքին պատին, սեպտենբերի  քսանմեկին  բացվեց Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը։

«Խորհրդանշական է, որ երկար տարիներ անազատության մեջ գտնված, բայց միշտ ազատ մտածողություն ունեցած արվեստագետի գործի կրկնօրինակը մենք բացում ենք Հայաստանի անկախության տոնի օրը։

Խորհրդանշական է նաև, որ դա անում ենք Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ, որովհետև Սերգեյ Փարաջանովի կոլաժներն ասես հայ-վրացական մշակույթի «խառնարան» լինեն»,- ասել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Միխեիլ Գիորգաձեն նշել է, որ չնայած Փարաջանովը համարվում է կոսմոպոլիտ արվեստագետ, սակայն, իրոք, նրա ստեղծագործություններում «անզեն աչքով էլ երևում է վրացական և հայկական մշակույթների ազդեցությունը»:

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի փոխանցմամբ, արվեստագետն «Արտասվող Ջոկոնդան» 1977թ. ստեղծել է բանտում և կնոջը նամակ գրել՝ «Եթե մահանամ, Ջոկոնդան լաց կլինի ինձ համար», տեղեկացնում է նախարարությունը:

Սկզբնաղբյուր՝ ՄԱՄՈՒԼ․am

Լրահոս
Ալ այլուղս Պատմի՛ր նրա մասին «Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան Ուր ես, մայր իմ Կիկաբիձեն 80-ամյակը կնշի Բաթումիում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Մանուկյանի արձանի բացմանը Միսակ Խոստիկյան. «Ամենայն հայոց» ոճով խոսակցությունները ոչնչի չեն տանում» Ջորջ Քլունին ամենաբարձր վարձատրվող դերասանն է Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ Լիլիթ Մակունցը` հեղափոխությունը թանգարան «տեղափոխելու» մասին Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան Կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի տնօրինությանը նախազգուշացվել է Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն
website by Sargssyan