USD
EUR
RUB

Մեռնելու օրը…

Օրը Ոսկանապատում սովորաբար սկսվում էր հենց լուսաբացին։ Մութն ընկնելուն պես քուն մտնող գյուղացիները արևի հետ էլ արթնանում էին։ Անտառապատ լեռների կիրճում տեղակայված գյուղը կարծես կտրված լիներ աշխարհից։ Քաղաքի հետ կապը գյուղի երկայնքով ձգվող Գանձակ գետակին զուգահեռ ընթացող քարքարոտ ճանապարհն էր, որից գյուղացիները, սակայն, հազվադեպ էին օգտվում։ Ոսկանապատցիների ապրուստն էլ, ուտելիքն էլ, խմելիքն էլ գյուղը շրջապատած անտառներում էր։ Հենց այնտեղ էլ գնում էին գյուղացիներն առավոտ կանուխ՝ մեկը փայտ բերելու, մյուսը պտուղ հավաքելու, երրորդը «բախչա բիջարելու»:

Ցերեկվա շոգին տանը պատսպարվելուց առաջ գյուղի տղամարդիկ անպայման անցնում էին շինամիջով։ Այստեղ էին ծնվում, կյանք ստանում կամ հերքվում Ոսկանապատում քննարվկող բոլոր լուրերը։ Դրանք սովորաբար վերաբերվում էին եղանակին, անտառում այս կամ այն գյուղացուն հանդիպած կենդանուն կամ թուփ ու ծառին, համագյուղացիների առողջությանն ու նման այլ կենցաղային դեպքերի։

- Պարի աչողում, այ Պարիս։ Վընցը՞ս, - համագյուղացուն տեսնելով ձեն է տալիս Օհանը։

- Կամ լի։ Պարի լիս։ Համա կետում սօր ծյուկ չիկար։ Ռավըտց իրեք հատ եմ փըռնլ, - բողոքում է Պարիսը։

- Այ շան վրթի, քըզ վըր քոլ էլ ղարկնք, կասես փետ չկա…

- Դե հիմիկ կար վըչ։

Նմանատատիպ կարճ զրույցը բավական էր, որպեսզի գյուղում շարունակ քննարկեին, թե ինչու է գետում պակասել ձկան քանակը։

- Փռնողից ա։ Մյարջ կյանք, ես քինյամ տասը կիլո ծյուկ պիրեմ մի քանի ժամում, - ասում էր գյուղացիներից մեկը՝ Յուսուփը։

- Տյու հարյուրն էլ կպիրես, քեզ հի՞նչ կա, - արձագանքում է վերջինիս հարևան Սարգիսը, որ տարիքով ավելի մեծ էր ու մշտապես նախանձում էր Յուսուփի հաջողություններին։

- Մեծ-մեծ խոսալ միք։ Շամիր բեկը վըր ասի, էնա սաղ կետի ծյուկը կպիրեք, ճարներդ հի՞նչ, - ծիծաղով ասում է երրորդը։

Շամիր բեկը Ոսկանապատի Մելիք-Շահնազարյանների մելիքական գերդաստանի ավագն էր։ Գյուղում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո նա հազվադեպ էր դուրս գալիս իր տանից։ Նախկին սովորույթի համաձայն ավագ սերնդի ոսկանապատցիները հերթով այցի էին գնում Շամիր բեկին՝ չմոռանալով իրենց հետ որևէ փոքր նվեր տանել։ Մեկն ընկույզ էր բերում, մյուսը կաթնամթերք, բայց բոլորը՝ որպես կանոն, նաև իրենց ծառայությունն առաջարկում Մելիքի այգին մշակելու, կենդանիներին խնամելու և կենցաղային այլ հարցեր լուծելու գործում։

Ոսկանապատում շատ էին հարգում մելիքական տան անդամներին։ Մելիք-Շահնազարյանների գերդաստանի ամենափոքրիկ ներկայացուցիչներն անգամ գրեթե թագավորական ուշադրության էին արժանանում գյուղացիների կողմից։ Նրանց ներկայությամբ նույնիսկ գյուղի ծերերն էին զգաստանում, գլխարկ հանում և ոտքի կանգնում։ Իսկ Շամիր բեկին, ով Հովսեփ Մելիք-Շահնազարյանի՝ ոսկանապատցիների ամենասիրելի մելիքներից մեկի թոռն էր, առավել ևս շատ էին հարգում։ Վերջինիս իմաստնությունն անքննելի էր գյուղացիների համար, իսկ խոսքն ու շարժուձևը՝ ընդօրինակելի։

- Մելիք Շամիրը էլ հի՞նչ ասի։ Հիմիկ ասողն ընկեր Վանյանն ա, - կողքից զրույցին միջամտում է մշտապես շինամիջում նստող գյուղի կոշկակարը։

- Ախպր, մենք իրան էլ ենք հարգում, բայց դե Բեկի ասածը ուրիշ ա, - արձագանքում է Յուսուփը՝ ձայնի տոնով փորձելով հասկացնել, որ կոշկակարի խոսքն իր սրտով չէր։

- Էնա կյալիս ա Վանյանը։ Տյու տա իրան ասա, - նորից մեջ է ընկնում կոշկակարը՝ հայացքով ցույց տալով զրուցող տղամարդկանց մոտեցող մի մարդու, որ բոլշևիկյան կուսակցության ակտիվիստ էր և ըստ էության գյուղապետի պարտականություններ էր իրականացնում Ոսկանապատում։

Տեսնելով Վանյանին՝ անտառից տուն վերադարձող տղամարդիկ կիսաշրջան են կազմում՝ սպասելով վերջինիս՝ իրենց հասնելուն։

- Տղրք, բարև ծեզ։ Էս հի՞նչ պյանի եք, - մոտենալով համագյուղացիներին՝ հարցրեց Վանյանը։

- Զրից ենք անում լի։ Էնա Պարիսը ասումա կետում ծյուկը պրծել ա։

- Պա էն հի՞նչա ծերքիդ, Պարիս, - կրկին հարցնում է Վանյանը։

- Դե սաղ ռավըտ նստել եմ, իրեք հատ կուճյուր պյան տյուս եկավ։ Յանի սա ծյու՞կ ա։

- Դե բոլա լի, թող մնացածն էլ ուրիշները փռնեն։ Հիմիկվա օրով ուզումս տրյանից էլ շա՞տ ուտես, - արդեն իշխանական տոնով կիսահարց-կիսահանդիմանանք նետեց Պարիսի ուղղությամբ Վանյանը։

- Չէ, պյան չմ ասում։ Էնա տանը լոբի էլ կա, - կարծես արդարանալով պատասխանեց ձախողված ձկնորսը։

- Դյուզ ա ասում լի Վանյանը։ Ապրես շատ, Վահան։ Թա չէ սրյանք էնա հա խելքները Շամիր բեկին էին տալիս, սաղ կետի ծյուկը հանեն, - կողքից բացականչեց կոշկակարը։

- Շամիրը գիդացինք հովա, բա բեկը հի՞նչ էր։ Հիմիկ ծյուկն էլ, իշխանությունն էլ մերն ա՝ ժողովրդինը։ Բա բոլշևիկներն էտքան արին թափեցին, վեր ստեղ բեկ-մեկ անե՞ք, - արդեն ջղայն տոնով արձագանքեց Վանյանը։

- Դե իմ ասածն էլ էտ ա լի, - պատասխանեց կոշկակարը ու քիթն ու հայացքը թաքցրեց ձեռքին պահած կոշիկի մեջ։

Զրույցն այս ծանր նստվածք թողեց գյուղի տղամարդկանց հոգում։ Նրանք գնացին տներով՝ հստակ որոշելով, որ դեպքն այդ գաղտնի է պետք պահել Շամիր բեկից։

Հաջորդ առավոտյան Վանյանի հետ զրույցի մասնակից տղամարդկանցից և ոչ ոք աշխատանքի չգանց։ Անարդարության, անգամ դավաճանության զգացողություն կար նրանց սրտում։ Առանց նախօրոք պայմանավորվելու, կարծես ներքին մի կանչով նրանք հավաքվեցին գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի մոտ։ Այնտեղ, որտեղ սովորաբար նստում և գլուխներն արևին էին տալիս Ոսկանապատի ամենածեր բնակիչները։ Կամրջի մոտ էր գտնվում նաև Մելիք Շամիրի տունը։ Նախօրեի միջադեպի մասին ոչ ոք բան չէր խոսում։ Հիմնականում լուռ էին նստած։ Միայն կիսատ դիտարկումներ գետի հոսքի կամ եղանակի մասին։

- Արևը կծումա, երևի թոռ կյա, - վերջը ասաց նրանցից մեկը։

- Թոռը գիդում չեմ, համա էնա Վանյանն ա էլի կյալիս, - արձագանքեց երկրորդը։

- Ավելի լյավ էր կարկուտ կյար…

- Էս էլի անգործ նստա՞ծ եք, - մոտենալով տղամարդկանց ասաց Վանյանը։ - Բարև ծեզ։

- Բարով։

- Հի՞նչ կա, հի՞նչ եք անում։

- Նստածնք լի, պյան չի կա, - արդեն կիսաարհամարհական տոնով պատասխանում է Յուսուփը։

- Բա էն Շամի՞լը չի, - հանկարծ ձեռքը հեռուն պարզեց Վանյանը՝ ցույց տալով իրենց ուղղությամբ եկող մարդուն։ - Ինքն ա լի։ Էս հի՞նչ պյանա, տանից տյուս ա եկել։

- Բեկն ա կյալիս, բեկը, - իրար խառնվեցին տղամարդիկ, շտապ ոտքի կանգնելով և հագուստն ուղղելով։

Քիչ անց Մելիք Շամիրը հասավ գյուղացիներին։

- Բարև ծեզ, ժղովուրդ ջան։ Ակուշկից տեսա նստածք, ասեցի կյամ ծեր կուշտը։

- Աստծու բարին, Շամիր բեկ։ Վը՞նցս։

- Լյավ, ծե մատաղ, տյուք լյավ իլեք։

- Շամիր, էս նո՞րս վեր կենում, - խոսքին միջամտեց Վանյանը։

- Հասկացա վեչ, - Վանյանի տոնից զարմացած արձագանքեց Մելիք Շամիրը։

- Արա բա տղամարդը էտքան քուն կիլի՞։

- Արա՞, - բացականչեց Մելիքը։ - Վահան, ի՞նձս արա ասում։

- Շամիր բեկ, կներես իրան։ Ցավդ տանեմ, կներես։ Վահան, էս հի՞նչս ասում, - իրավիճակին խուճապահար փորձեցին միջամտել տղամարդիկ։

- Բա հի՞նչ ասեմ։ Բա կարողա՞ թագավորա, - արդեն ոգևորված բղավում էր Վանյանը։

- Լյավ, Վահան։ Լյավ, - շատ կամաց պատասխանեց Շամիր բեկը և դանդաղ քայլերով գնաց դեպի տուն։

Մելիքի հեռացումը ավելի ոգևորեց Վանյանին։ Նա գոռում էր գյուղացիների վրա, բացատրում, որ բոլշևիկներն անպայման կզբաղվեն կուլակների հարցերով և որ նույն Շամիրի ունեցվածքը դառնալու է պետության ու ժողովրդի հարստությունը։ Գյուղապետն այնքան տարված էր իր քարոզով և աղմկի վրա հավաքվող մարդկանց վրա տպավորություն գործելու ցանկությամբ, որ չնկատեց կրկին կամրջի մոտ եկող Մելիք Շամիրին։ Իսկ վերջինիս զրույցը կարճ էր.

- Վահան, սա կեր, - հանգիստ տոնով ասաց Մելիքը և ձեռքին պահած ատրճանակից կրակեց ուղիղ Վանյանի բերանին։

Այնուհետև նույն հանգիստ քայլվածքով վերադարձավ տուն, ատրճանակը դրեց տեղը և, մոտենալով արդեն տարիքն առած կնոջը, ասաց.

- Կնիկ, մռնիլիս օրը եկել ա։ Էն շան թուլն ինձ արա ա ասում։

Ասաց ու գնաց իր ննջասենյակ։ Երեք ժամ անց Մելիք Շամիրը հոգին ավանդեց։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Հայոց մարտիկներ Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ» Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը Հայերուս թուքը Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները Մայրիկի օրորը Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի Հուսո Առագաստ Փառք ի բարձունս Աստուծոյ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
website by Sargssyan