Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա հայրենի քաղաքում

Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեծ համերգով կներկայանա հանրաճանաչ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը։

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով` Տ. Համասյանի համերգը կազմակերպվում է հանուն Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի, հայտնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Մի քանի տարի առաջ Տ. Համասյանը բարեգործական համերգով ներկայացավ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, համերգի հասույթն ուղղվեց անօթեւան ընտանիքների պայմանների բարելավմանն ու բնակարանների գնմանը:

«Համասյանն, իմանալով խնդրի մասին, համաձայնել է օժանդակել և օգնել, իր լուման բերելու: Համասյանն իսկական գյումրեցի է, սիրում է իր քաղաքն, ապրում է իր քաղաքով, իր քաղաքի ցանկացած ստեղծագործողի խնդիր համարում է իր խնդիրը: Վստահ եմ, որ ամբողջ Հայաստանից կլինեն հյուրեր, Համասյանի երաժշտությունը տարածություն չի ճանաչում»,- ասում է Տ. Վիրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում