USD
EUR
RUB

Մենք ձեզ հետ ենք

 
 

Սովորական գիշեր էր, ինչպես տասնյակ գիշերները` դիրքերում: Հարթագողի ճանապարհը կախվել էր բոցկլտուն ծածկոցի պես:

Անքնությունը վաղուց սովորական էր դարձել: Արդբեջանական զինուժն անընդհատ գնդակոծում էր առաջապահ դիրքերը: Դիպուկահարներն առանց աչք թարթելու հետևում էին հայ զինվորներին և, հնարավորության դեպքում, կրակում:

Գիշերը համեմատաբար անվտանգ էր: Զինվորները կատակում էին, որ ազերիները գիշերը կրակել են` ավելի շուտ վախից` վախենալով, որ մեր հետախուզությունը կթափանցի իերնց մոտ: Բայց ամեն դեպքում պետք էր զգույշ լինել: Առավելևս` հիմա, երբ արևելքում արևն արդեն ծագել է: Վատ ժամ է:

- 9 ամիս է մնացել ծառայությանս և վերջ «քաղաքացիական» եմ: Կքնեմ` ինչքան ուզեմ, և ոչ մի հրամանատար չի լինի, - մտածեց ու ժպտաց:

-Քնած չե՞ս, զինվոր, - հրամանատարի ցածր ձայնը լսեց անմիջապես կողքին:

- Ոչ մի կերպ, հրամանատար,- շշնջաց նա` նահանջող խավարի մեջ շարունակելով նայել և լսել գիշերային ձայները:

Այստեղ` առաջապահ դիրքում, ընդունված չէ սովորականի պես հրամանատարին պատիվ տալը:

Մշտական լարվածությունն ու զգուշավորությունը իրենց հետքն են թողել փոխհարաբերությունների վրա:

Այնպես չէ, թե տնավարություն է եղել, հրամանատարը մնում է հրամանատար: Բոլորը գիտեն, որ վայրկենական սխալը կարող է կյանք արժենալ:

- Հանգի՞ստ է ամեն ինչ: Ոչինչ չի՞ լսվում:

- Ճիշտ այդպես: Ինչպես միշտ:

- Դե ես առաջ եմ գնում: Քեզ շուտով կփոխարինեն,- ուսին թփթփացրեց հրամանատարը և կորավ խավարի մեջ:

Հրամանատարի հարցում նրա բախտը բերել է: Զինվորները նրան հարգում էին: Նա երբեք չէր բարձրացնում ձայնը և կարող էր երկար բացատրել ու ցույց տալ, թե ինչպես պետք է գործել այս կան այն իրավիճակում: Զինվորների հերթափոխ է արել, երբ տեսել է, որ չեն կարողանում շարունակել հսկողությունը:

Ոչ ոք չգիտեր, թե երբ է նա քնում: Միշտ ոտքի վրա էր: Քայլում է, նայում, սթափեցնում:
Ահա և հիմա նա լուռ շարժվեց առաջ` դիրքերի ուղղությամբ և ոգևորում հերթապահություն իրականացնող զինվորներին:

Շվոց…Պայթյուն…

Պայթյունի ալիքը նրան խրամատի խորքը շպրտեց:

Մինչև կհասկանար, թե ինչ պետք է անել, արագ վերցրեց ինքնաձիգը, իջեցրեց ապահովիչը և ձգեց փակաղակը:

Նայեց շուրջը:

Աջից բղավելով վազում էր հրամանատարը: Բայց աղմուկի մեջ հնարավոր չէր նրան լսել:

Արկերը ծածկել էին դիրքը: Դրանցից մեկն ընկել էր կացարանի վրա: Փառք Աստծո, զինվորները հասցրել էին դուրս պրծնել այնտեղից:

Հրամանատարը հանգիստ, ինչպես զորավարժությունների ժամանակ, հրամայեց.

- Բոլորը զբաղեցնեն իրենց դիրքերը: Գլուխներդ չհանեք: Հակառակորդը գրոհելու է:

Հատ-հատ եք կրակում:

Հրամանատարությանը հաղորդել այն մասին, որ մենք գնդակոծության տակ ենք:

Արկերի պայթյունները շարունակում էին ողողել մեր դիրքերը: Սարսափելի է:

- Տե´ր Աստված, պահիր ու պահպանիր:

Հրամանատարը, պահը որսալով, խրամատից դուրս նայեց:

- Գրո՜հ: Ձեր մերը... Կրա՜կ:

Ոտնաձայները չեն լսվում: Ցանկություն չկա խրամատից դուրս գալու: Այստեղ անվտանգ է: Պայթյուններ: Դրանք ծածկվում են ալիքով, հողով: Շուրջը փոշու ամպ է:

Ծխի և փոշու միջով նա տեսավ հրամանատարի դեմքը:

- Առա՜ջ, որդիս: Նրանք գալիս են: Հետո կվախենանք:

- Ես քեզ ի՞նչ որդի: Ընդամենը ութ տարով ես մեծ ինձանից, - հազիվ էր հասցրել մտածել, երբ հրամանատարի ձեռքը հրեց նրան դեպի խրամախորշ:

Տանկերը նա անմիջապես նկատել էր: Լուսադեմի մշուշի մեջ դրանք մի տեսակ անսովոր էին:

Ամեն ինչ, ասես, ֆիլմ լիներ: բայց ֆիլմ չէր…

-Կրա՜կ: Կրա՜կ:

Պայթյունների ձայների մեջ նա լսեց ինքնաձիգերի և գնդացիրների կրակոցները:

-Ինչո՞ւ իմ ինքնաձիգը չի կրակում,- նա շարունակում էր սեղմել ձգանը, բայց չէր կրակում:

-Գրողը տանի: Փամփշտակալ դատարկ է:

Երկու րոպեում նա դատարկել էր ամբողջ փամփշտակալը: Մոռացել էր հատ-հատ կրակոցների վրա դնել:

-Կեցցե´ս, զինվոր: Ճզմի դրանց,- հրամանատարը մի զինվորի մոտից մյուսի մոտ էր վազում` ոգևորելով նրանց:

Տանկերը կրակ էին թափում միաժամանակ: Դիրքերը պայթյունների տակ էին:

Վայրկենական դադար ու կրկին կրակոցներ:

-Առա՜ջ, տղերք: Օգնությունը հիմա կհասնի: Կրա՜կ, Կրա՜կ:
Արդեն սասափելի չէ: Չէ, ստում եմ. սարսափելի է: Բայց նրանց համար ավելի սարսափելի է: Նրանք վախենում են:

Հակառակորդի հետևազորն արդեն չի երևում: Նրանք պառկած են: Տանկերի շուրջ պայթյունների սյուներ են բարձրանում: Ուռա՜: Պատերազմի աստվածները: Հրետանին սկսել է հարվածել թշնամուն:

Թշնամու հրետանին չի լռում, կրակում է մեր դիրքերի վրա: Տանկերը շարունակում են առաջ շարժվել: Գոնե մեկը ոչնչացրեք:

Նրա մտքերը կարծես կարդացին. տանկերից մեկը կորավ ծխի մեջ:

Վրիպեց,- նա հազիվ էր մտածել, երբ նկատեց, որ տանկի աշտարակը թռել է:

Ուռա՜,- լսվեց խրամատներով մեկ: Եվ, միանալով այդ ձայնին, երկրորդ տանկն էլ կանգնեց ու կորավ ծխի մեջ:

Թշնամին շարունակում էր հարվածել բոլոր զինատեսակներից: Չնայած կորուստներին` առաջ էր շարժվում:

Ինքնաձիգերն ու գնդացիրները տաքացել էին: Հազարավոր մահաբեր փամփուշտներ թռչում էին թշնամու ուղղությամբ:

Առա՜ջ, գնդացրի մոտ, գնդացրորդը զոհվել է,- հրամանատարը գոռաց նրա ականջին և զբաղեցրեց իր տեղը:

Ենթարկվելով` զինվորը նետվեց գնդացրի մոտ: Բայց, տեսնելով սպանված գնդացրորդին, կանգ առավ:

-Վա՜յ,- վախը կրկին գլուխ բարձրացրեց: - Հնարավոր է ես է՞լ մեռնեմ: Այդ դեպքում ի՞նչ կլինի հորս ու մորս հետ:

- Զինվո´ր, մի վախեցիր: Մենք պետք է կանգնեցնենք թշնամուն: Այլապես բոլորս կսպանվենք: «Դավա՜յ», ցավդ տանեմ: Լոխ լյավա իննան,- հրամանատարը, հասկանալով զինվորի վիճակը, հայտնվեց նրա կողքին, - Դավա՜յ, կանգնեցրու նրանց:

Թշնամին նկատելով, որ գնդացիրը լռել է, կրակի ուղղությունը փոխեց:

Ստուգելով պահեստատուփը` զինվորը շոյեց ձեռքի գնդացիրը և նայեց զոհված գնդացրորդին:

- Լոխ լյավա իննան: Ես կլուծեմ քո վրեժը, եղբա´յր:

Գնդակներն ուղղվեցին թշնամու վրա, որ կրկին գրոհել էր:

Գնդացիրը հարվածում էր ուղիղ նրանց դիմաց: Պայթյունի ալիքը ետ էր շպրտել նրան:

Գլխում ամեն ինչ հանգիստ է:

Ինչ-որ մեկը խփեց նրա ուսին: Զիվորը բացեց աչքերը: Նրա առաջ մեկը գլուխ խոնարհեց:
Տարիքով տղամարդ էր` անթրաշ դեմքով: Տարօրինակ համազգեստ ուներ հագին: Նրանց գնդում նման համազգեստ չկա:

-Մի՞թե ազերիները ճեղքել են պաշտպանությունը,- մտածեց նա և վախեցած նայեց տղամարդու դեմքին: Վերջինս ժպտաց: Այդ ժպիտի մեջ ինչ-որ ծանոթ բան կար: Չի կարող պատահել:

-Արմեն քեռի՞,- անվստահ հարցրեց նա:

-Հա, տղաս, ես եմ,- ժպտաց տղամարդը և գրկեց զինվորին:

-Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դու 24 տարի առաջ զոհվել ես: Ես է՞լ եմ զոհվել,- սարսափահար մտածեց նա և կրկին հիշեց մորն ու հորը:

-Ոչ, տղաս, դու ողջ ես:

-Այդ ինչպե՞ս է, որ դու այստեղ ես:

-Կանգնի´ր,- Արմեն քեռին բարձրացրեց նրան,- նայի´ր ինձ:

Շուրջբոլոր պայթյունի ամպ էր բարձրացել, լսվում էր արկերի և ռումբերի սուլոցը: Չորս կողմում, խելագարվածի պես, թափվում էին փամփուշտները: Երեք տանկ վառվում էր հենց խրամատների առաջ: Զինվորներն առանց ավելորդ իրարանցման և զարմանալի հանգստությամբ պաշտպանվում էին: Այնպիսի զգացողություն է, որ նրանք նորակոչիկներ չեն, այլ մի քանի մարտ տեսած տղամարդիկ:

Նա պարզ տեսավ թշնամուն` անմիջապես կողքին: Զինվորը զգաց նրանց: Նրանք սարսափում էին:

-Նայի´ր:

Նա նայեց ծխի ամպի, փոշու միջով…

Տասնյակ տղամարդիկ` տարօրինակ համազգեստով, քաղաքացիական հագուստով, հոգնած աչքերով, կանգնեցին դիրքերում` զորակոչվածների կողքին:

Ուխ, այս ե՞րբ է հասցրել հասնել օգնությունը:

-Արմեն քեռի, նա…Նա, ախր, մեր հարևանն է: Նա զոհվել է Շուշիի ազատագրման ժամանակ:

-Այո, տղաս: Դա նա է: Բոլորն ասյտեղ են: Բոլորը եկել են: Բոլորը, որ այն ժամանակ զոհվել են, բոլորն այստեղ են, իրենց որդիների, թոռների կողքին, նրանց կողքին` հանուն որոնց զոհվել են: Քանի դեռ մեզ հիշում եք, մենք ձեզ հետ ենք: Քանի դեռ մեր տղաներն ու աղջիկները ապրում և կռվում են` հանուն Հայրենիքի, մենք ձեզ հետ ենք, չենք մեռնի:

Հիշո՞ւմ ես` ինչ է ասել Մոնթեն: «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Այնտեղ` երկնքում, ես ուզում եմ հպարտանալ քեզանով և բոլոր մեր տղաներով, ինչպես դուք եք հպարտանում մեզանով: Այնպես որ` ի մարտ: Ոչնչից մի վախեցիր: Ես քեզ հետ եմ, տղա´ս:

Կրկին պայթյուն…

Զինվորը նետվեց դեպի գնդացիրը: Փամփուշտները կուլ էին տալիս թշնամուն: Իսկ իր կողքին, թիրախային կրակ վարելով, պառկած էր քեռին:

Թշնամին թողեց զոհերին ու վիրավորներին և սկսեց նահանջել: Իսկ խրամատներն արդեն լցվել էին զինվորներով և կամավորներով` տագնապ տալուն պես:

Լռություն է:

Բոլորը, ովքեր պատեազմ են տեսել, գիտեն, թե որքան թանկ է այդ լռությունը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թվում: Ուրախ տագնապային է…

Լռություն է:

Նա մի կողմ դրեց գնդացիրը և հենվեց հողապատնեշին: Ձեռքերը դողում էին: Ոտքերի տակ գլորվում էին դեռևս չմարած պարկուճները:

Նա նայեց շուրջը: Ոչ ոք չկար:

Հարևան խրամախորշի մոտ նստած էր հրամանատարը: Զինվորը մոտեցավ նրան:

Հրամանատարը ծերացել էր ուղիղ 20 տարով:

- Ապրենք բոլորս: Հպարտանում եմ ձեզանով:

-Պարոն հրամանատար…ուզում եմ ասել… ես տեսել եմ…տեսել եմ:

Հրամանատարն անհասկանալի հայացքով նայեց նրան: Գրկեց:

-Գիտեմ: Մենք բոլորս տեսել ենք… Զոհված հայրս էլ էր կռվում ինձ հետ…

Սերգեյ ԼԵՌՆԱՅԻՆ

Սկզբնաղբյուր՝ Voskanapat.info

Լրահոս
Ալ այլուղս Պատմի՛ր նրա մասին «Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան Ուր ես, մայր իմ Կիկաբիձեն 80-ամյակը կնշի Բաթումիում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Մանուկյանի արձանի բացմանը Միսակ Խոստիկյան. «Ամենայն հայոց» ոճով խոսակցությունները ոչնչի չեն տանում» Ջորջ Քլունին ամենաբարձր վարձատրվող դերասանն է Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ Լիլիթ Մակունցը` հեղափոխությունը թանգարան «տեղափոխելու» մասին Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան Կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի տնօրինությանը նախազգուշացվել է Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն
website by Sargssyan