Ջան, իմ գնդակ, իմ գնդակ

Ջան, իմ գնդակ, իմ գնդակ,

Կանաչ, կարմիր, կապուտակ,

Թռիր վերև, իջիր ցած,

Չալոն մնա զարմացած:

Գլոր-Գլոր գլորվիր,

Թփերի մեջ մոլորվիր,

Փիսոն գտնի խտտի,

Խունջիկ-մունջիկ պտտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում