Մեր մանկության խաղերը․ «Խաշիլ ճաշ»

Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

-Ա՜յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

-Խաշիլ-փափա, -պատասխանում է թռչունը:

-Ում համար:

-Իմ ճտերի:

-Կտա՞ս իմ ճտերին:

-Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում