Երբ որ տանն են

Երբ որ տանն է հայրիկը,

Երբ որ տանն է մայրիկը,

Տաքանում է մեր տունը,

Խաղաղվում է իմ քունը,

Քաղցրանում է կերածս,

Հասկանում եմ արածս,

Թռվռում եմ ես անվախ,

Խաղում անհոգ և ուրախ։

Այնպե՜ս լա՜վ  է, այնպես լա՜վ,

Երբ որ տանն է հայրիկը,

Երբ որ տանն է մայրիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում