Խոզն ու ագռավը

Մի դարաւոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտւեց,
Որ ցած ընկաւ ու փռւեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
– Ի՞նչ էս անում, այ անգէտ, –
– Ագռաւն ասաց վերեւից: –
Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արեւից:
– Չորանում է` չորանա,
– Ինձ ի՞նչ օգուտ` զօրանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
– Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կոյր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հիւթալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, –
Ագռաւն ասաւ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ(Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում