Աղվես գնաց մտավ ջաղաց

Աղվես գընաց մընաց ջաղաց,
Թաթեր վերուց, մի բոլ խաղաց:
Վա՛յ, իմ չալիկ, չալմալալիկ,
Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,
Տըմբըլաճակատ, տըռճիկ-մըռճիկ,
Փափլիկ ճըտեր, վու՛յ, վու՛յ,
Ձի կերցուցի անուշ կուտիկ,
վու՛յ, վու՛յ:
Աղվես կասի՝ իմ տեղ նեղ ի,
Հավու ճըտեր փորուս դեղ ի:
Աղվես նըստեր դարու գըլխուն,
Աչքեր գըցեր չաղ վառըկուն:
Աղվես եկավ լանջիկ-մանջիկ,
Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում