Աշնան քամի

Աշնան քամու նման եկար
Եվ հուր դառար սիրտս մտար
Ինչ կատարվեց չհասկացա
Միայն սիրո գերի դարձա
Ինչ կատարվեց չհասկացա
Միայն սիրո գերի դարձա

Ինչու եկար աշնան քամի
Արցունք դառար իմ աչերին
Մատաղ սիրտս ալեկոծվեց
Անձրևի հետ արցունք թափվեց
Մատաղ սիրտս ալեկոծվեց
Անձրևի հետ արցունք թափվեց

Մութ գիշերին քեզ եմ փնտրում
Բայց դու ավաղ ինձ չես լսում
Դրսում անգութ քամին սուլում
Իմ երազը առնում տանում:
Դրսում անգութ քամին սուլում
Իմ երազը առնում տանում:
Իմ երազը առնում տանում..․

Վահագ ՌԱՇ

Հետևեք մեզ նաև Telegram-ում