Ախպերս ու ես

Անորեն թուրքն է տիրել մեր երկրին,
Ինչ սրտով պետք է մտնենք անկողին,
Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ ախպերս ու ես:

Խավար գիշեր է նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում,
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես:

Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում,
Մեր զիլ հարվածից երկինքն է դողում,
ՈՒ թե պետք լինի կզոհվենք այսպես,
Հանուն հայ ազգի ախպերս ու ես:

Էլ հետ դարձ չկա կռիվ է սաստիկ,
Օրհնանքտ տուր մեզ ու մի լար մայրիկ,
Թե մի օր կտրիտ զույգ արծիվ տեսնես,
Էտ մեր հոգոգնեն ախպերս ու ես:

Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնի սև օրն հայոց,
Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
Ծափով ծիծաղով ախպերս ու ես:

Երգի հեղինակ` Աշոտ ԲԵԳՈՅԱՆ (Տվյալ մշակումը՝ Զարեհ Քեշիշյանի)

Հետևեք մեզ նաև Telegram-ում