Մի՛ Լացացնի

Մի՛ լացացնի շատ եմ լացել սիրելիս
Դու մի կարծիր այսքան պաղ եմ ու գոռոզ
Սիրտս լիքն է լցված եղել վերքերո՜վ
Սպիներից է կարծրացել, սիրե՜լիս
Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերի՜ց
Ամենքի դեմ սիրտս բաց է, աչքերս փակ,
Քար է եղե՜լ նրա չքնաղ կրծքի տակ
Բայց ես ավա՜ղ, սիրտ եմ կարծել, սիրելի՜ս
Քար է եղե՜լ նրանց շքեղ կրծքի տակ
Բայց ես ավա՜ղ, սիրտ եմ կարծել, սիրելի՜ս
Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ
Մանկան նման՝ գլուխս ծնկիդ վրայ
Ինձ խնայիր եւ գուրգուրայ ինձ վրայ
Ժամս է արդեն իրիկնացել սիրե՜լիս
Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերի՜ց
Ամենքի դեմ սիրտս բաց է, աչքերս փակ,
Քար է եղե՜լ նրա չքնաղ կրծքի տակ
Բայց ես ավա՜ղ, սիրտ եմ կարծել, սիրելի՜ս
Քար է եղե՜լ նրանց շքեղ կրծքի տակ
Բայց ես ավա՜ղ, սիրտ եմ կարծել, սիրելի՜ս։

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում