Մեր մանկութըան խաղերը․ «Վերևի՞նը, թե՞ ներքևինը»

Խաղը խաղում են 30 հոգանոց խմբով: Խաղում են բակում կամ դաշտում: Բաժանվում են 2 հավասար մասի, երբեմն նույնիսկ չպահպանելով շարքը` նստում են իրար դիմաց:

Յուրաքանչյուր կողմ ունենում է որոշ քանակութամբ մանր քար կամ լոբի: Խաղը սկսողը բռունցքներից մեկում մի լոբի կամ քար է պահում և բռունցքներն իրար վրա դնելով` դիմացինին ասում է.

-Վերևի՞նը, թե՞ ներքևինը:

Մյուս խումբը, միասին որոշելով, առաջարկում է բաց անել իրենց ուզած բռունցքը: Պահված լոբին գտնելու դեպքում խմբերի դերերը փոխվում է: Գտնողները ՙհակառակորդնորից՚ նրանց թվով լոբի են ստանում, իսկ չգտնելու դեպքում` իրենք են նրանց նույնքան լոբի տալիս:

Հաղթում է այն խումբը, որը շատ լոբի է հավաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում