Արժանի

Ձեր հոգին մեր կողքին
Ուժ է տալիս ամենքին,
Երդվեցիք սուրբ խաչով
Ու գնացիք արյան կանչով։

Փա`ռք քեզ հայորդի զինվոր
Որ դարձար հավերժի ճամփորդ,
Ա`խ թե երանի մի օր
Կատարվեն երազներդ բոլոր։

Ձեր քաջ սխրանքներն են պահել իմ երկրին,
Ձեր վառ անուններն են որդուս շուրթերին,
Մոնթե, Պետո, Կարոտ,
Մովսես, Թաթուլ, Վազգեն, Բեկոր,
Ձեզանով դուք բացեցիք նոր օր։
Մոնթե, Պետո, Կարոտ,
Մովսես, Թաթուլ, Վազգեն, Բեկոր,
Ձեզանով դուք բացեցիք նոր օր:

Հայ զինվոր քո շնորհիվ
Հայը ապրել է, կապրի,
Թե մի օր պիտ մեռնիմ
Կյանքս նվեր հայրենիքիս:

Ձեր արդար կռվի կանչով
Մեր ոգին չի նահանջելու,
Սուրբ արյան դիմաց փառքով
Սերունդներն են գալիք հաղթելու:

Ձեր քաջ սխրանքներն…

Թե թշնամու մտքով անցնի նորից մտնել հողը հայի,
Կելնեն անխոս ինչպես առյուծ զավակները Մեծն Դավթի,
Նորից կտան մահու կռիվ կորոտա երկինքն ահեղ,
Հաղթանակով կանմահանան անուններդ հերոս տղերք:

Ձեր քաջ սխրանքներն…

Էդմոնդ ՄԱԿԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում