USD
EUR
RUB

Մկների ժողովը

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի ,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ , մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես նազ անի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի , քեֆը չաղ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի զանգ ,
Ծափ , ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո դո´ ւ:
-Ալո՞ն տանի:
-Բալո դո´ւ :
- Բալո՞ն կախ է:
-Չստո, դո´ ւ:
-Չստոն կաղ է :
-Մստո , դո ´ւ:
-Մստոն կարճ է:
-Փստո, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբո , դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չամբո , դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Բտոն , Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո , ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան :
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ(Խնկո Ապեր)

Լրահոս
Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին Արմեն Աբրոյան․ «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել և վերադարձվել պետբյուջե» Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը Բարեխոսություն սրբոց․ Հաղթանակած եկեղեցու աղոթքը Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ Հույսի շողեր Նման բան անել չի կարելի. Մշակույթի նախարարն իր անհանգստությունն է հայտնում Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից Ամիրյան. Ձեր աշխատանով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով Իմ հասակը «Էդիթ պրինտի» ղեկավար․ «Երևի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել» ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացվել Սոսը սար էր գնացել Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Ոզնին Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը «Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում Ամպիկը Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Արամ Աբրահամյան․ «Ես ոչ թե քվանտային ֆիզիկա, այլ երաժշտություն եմ ուսումնասիրել»․ Կոնստանտին Օրբելյանը հրաշք է ակնկալում Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ցավն այնքան սարսափելի էր, որ ինձ թվում էր՝ կզրկվեմ ձեռքերից. Տիգրան Նալչաջյա Հայ գեղանկարիչը Պենդերեցկուն նկար նվիրեց Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Միամիտ աղվեսը Քաղաքականացված հասարակության մասին Օպերային թատրոնը 2017-ին մոտ մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը Սիրտ Միջինք
website by Sargssyan