USD
EUR
RUB

Ջոն Մալկովիչ. Հարատևում է արվեստի այն գործը, որը խորությամբ է դիպչում մարդուն

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։

Փառատոնը մեկնարկելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ջոն Մալկովիչն ասաց, որ այս գործն առաջին անգամ կատարվել է 2015-ին Սեուլում, այնուհետև 2016-ին Բուենոս Այրեսում:

«Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» վեպի մի մասի ադապտացիան եմ օգտագործել տեքստի մեջ: Վեպի այդ հատվածը, որն օգտագործել եմ, կոչվում է «Պատում կույրերի մասին»,- ասաց նա:

Ջոն Մալկովիչի խոսքով, դասական երաժիշտների հետ արդեն ութ կատարում ունեցել է, հիանալի ապրումներ են, միշտ մեծ բավականություն է ստանում նրանց հետ աշխատելիս:

«Երաժշտությունն իրենով համամարդկային ուժ է պարունակում, հատկապես կենդանի և հատկապես դասական երաժշտությունը»,- ընդգծեց հայտնի արվեստագետը:

Հարցին, թե ինչպե՞ս եք ընտրում գրական գործերը, ինչպիսի՞ն է ամբողջ աշխարհում հետաքրքրությունը գրականության նկատմամբ, նա նշեց. «Երբ երաժշտական գործ եմ լսում, պետք է բազմիցս լսեմ, մինչև որոշեմ, որ այդ երաժշտական գործին կարող եմ համակցել տվյալ տեքստը: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, պետք է տեքստը սահի, համադրվի, իր տեղը գտնի երաժշտության կողքին, երաժշտության մեջ: Տեքստը երաժշտության հետ զուգակցելը միշտ մարտահրավեր է, բարդ գործ է: Նման գործ կատարելիս՝ ձգտում ես արվեստի երկու ձևը փոխլրացնող դարձնես»:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է լավ երաժշտության, լավ ֆիլմի, արվեստի լավ գործի հարատևության գրավականը, Ջ. Մալկովիչն ասաց. «Հարևատևում են այն գործերը, որոնք խորությամբ են դիպչում, հասնում մարդուն»:

Լրահոս
Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Հայոց մարտիկներ Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ» Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը Հայերուս թուքը Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները Մայրիկի օրորը Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի Հուսո Առագաստ Փառք ի բարձունս Աստուծոյ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
website by Sargssyan