USD
EUR
RUB

Փառք ի բարձունս Աստուծոյ

Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն: Եւ օրհնութիւն քեզ ի բարձունս, օրհնեալ ես Տէր Աստուած մեր. օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ:

Խոստովանիմք Տէր զքեզ եւ երկիր պագանեմք քեզ. փառաւորեմք զքեզ. գոհանամք Տէր զքէն վասն մեծի փառաց քոց: Տէր թագաւոր սուրբդ երկնային. Աստուած եւ Հայր ամենակալ: Տէր եւ Որդի Հօր միածին Յիսուս Քրիստոս եւ սուրբ Որդի: Տէր Աստուած Գառն Աստուծոյ եւ Որդի Հօր. որ առեր զմերս ի կուսէն: Ողորմեցար, բարձեր զմեղս աշխարհի. եւ արդ ընկալ զաղաչանս մեր: Սուրբդ որ նստիս ընդ աջմէ Հօր ողորմեաց մեզ: Զի դու միայն սուրբ՝ դու միայն բարձրեալ ես, դու միայն Տէր մեր Յիսուս Քրիստոս: Տէր եւ Հոգիդ Սուրբ՝ որ ի փառս Աստուած ընդ Հօր. ամէն:

Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեզ, Տէր, եւ գովեմք զանուն սուրբ քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: Արժանի արա Տէր զօրս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահեա զմեզ: Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց. գովեալ եւ փառաւորեալ է անուն սուրբ քո յաւիտեանս ամէն:

Օրհնեալ Տէր՝ ուսո՛ ինձ զարդարութիւնս քո, (երիցս կրկնեա): Տէր ապաւէն եղեր մեր ազգէ յազգ: Ես աղաչեմ Տէր ողորմեա ինձ եւ բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ: Ցոյց մեզ Տէր զողորմութիւնս քո. եւ զփրկութիւնս քո տուր մեզ: Տէր ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ: Տէր իմ զքեզ ապաւէն ինձ արարի. ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ: Ի քէն է Տէր՝ աղբիւր կենդանութեան եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս: Ծագեա զողորմութիւնս քո՝ որք ճանաչեն զքեզ Տէր:

Լրահոս
Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Հայոց մարտիկներ Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ» Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը Հայերուս թուքը Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները Մայրիկի օրորը Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի Հուսո Առագաստ Փառք ի բարձունս Աստուծոյ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
website by Sargssyan