Իմ փոքրիկ նավակ

Իմ փոքրիկ նավակ

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալքիների վրա:

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես, արդյոք,
Ծովին կապուտակ:

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ուր ես դու, ուր ես լողում,
Ուր են քեզ, ուր են տանում
Գետի ալիքները խելագար:

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես, արդյոք,
Ծովին կապուտակ:

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց:

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես, արդյոք,
Ծովին կապուտակ:

Թե ճանապարհին
Խորտակեց քամին,
Եվ դու քնեցիր
Գետի հատակին:

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես, արդյոք,
Ծովին կապուտակ:

Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում