USD
EUR
RUB

Ինձ ջութակը չէր սազի. ռուս թավջութակահարուհին՝ «Ճանապարհ տաղանդներին» ծրագրում

Անաստասիան Օմսկից է: Երազում էր ջութակ նվագել, սակայն ընդունվեց թավջութակի դասարան և շատ սիրեց գործիքը, որը համեմատում են մարդկային ձայնի հետ: «Հիմա մտածում եմ, որ ինձ ջութակը չէր սազի»,- կատակում է թավջութակահարուհին:

«Ճանապարհ տաղանդներին» ծրագրի շրջանակում այսօր կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի առաջին մրցանակակիր Անաստասիա Ուշակովան:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով, պատանի կատարողների համար այս ծրագիրը լավ հարթակ է: Նման համերգները նվագախմբի հետ մեծ փորձ են պատանի երաժիշտների համար:

Անաստասիայի սիրելի կոմպոզիտորները Չայկովսկին և Սեն Սանսն են: Բոկերինիի կոնցերտը առաջին անգամ է կատարելու: Վահան Մարտիրոսյանի խոսքով, սա նույնպես «ճանապարհ տաղանդներին» ծրագրի կարևոր պայման է. մենակատարը նվագախմբի հետ կատարում է երաժշտական որևէ գործ, որը մինչ այդ չի կատարել: Երաժշտի համար հնարավորություն է՝ նախապատրաստելու տվյալ ստեղծագործությունը հետագայում ուրիշ բեմերում կատարելու համար, քանի որ հիմնականում երաժիշտները կես փորձ են անում նվագախմբի հետ, իսկ այստեղ ժամանակը ներում է կատարելագործելու նվագը:

«Ճիշտ է, Հայաստանում ես առաջին անգամ եմ, սակայն իմ ծնողները այստեղ շատ ընկերներ ունեն, որոնք ի դեպ լինելու են համերգին, և սա ևս ինձ համար շատ պատասխանատու է:

Պետք է կարողանաս պահել լավագույնի անունը և ցույց տաս, որ դու արժանի ես այդ կոչմանը։ Այս ելույթը նման նվագախմբի հետ հնարավորություն է հաստատել նոր հաջողություն»,- ասում է Անաստասիա Ուշակովան:

Համերգի երկրորդ բաժինը նվիրված է վերջերս կյանքից անժամանակ հեռացած Կամերային նվագախմբի թավջութակահար Աշոտ Այվազյանի հիշատակին։

 

Լրահոս
Տխուր հեռու Այնտեղ, ուր հատվում են զուգահեռները Մի դատեք, որ Աստծուց չդատվեք Հայ տենորը դարձել է Տեներիֆեում մեր յուրատեսակ դեսպանը Սպենդիարյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են «վիրտուալ» նվագախումբ ղեկավարել Աղտոտ մեղքից բազում ախտեր Դու ես միակը Պույ-պույ մկնիկը Արմեն Ամիրյան․ «կինոյի մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են» Կռնատ աղջիկը Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի» Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում դիմացինի ցավին վշտակից և հաջողություններին ուրախակից մանկատան սաներ Երաժշտական դպրոցների վարձերը հնարավոր է թանկանան Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի անդամներին ստիպում են «ստորացուցիչ պարտավորագիր» ստորագրել. մեկնաբանում է Արսեն Բաղդասարյանը Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը Բնապահպանություն Ձյուն-ձյուն Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով «Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում Գեներալը, ներքինին և «Ազգ փրկելը» Քեզ ունեմ իրականում Քեզ ունեմ իրականում Իմ սիրտ հարատև Երևանի գիշերներում Ծիտն ու որբերը Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին Ներիր Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև Եվ բերեմ սերմեր Վերջին արարը Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը Հողի չորս որդիները Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը Հացին երգը
website by Sargssyan