Ճապոնական աշունը հայկական լեռներում շարունակվում է. Հ. Հովեյան

Ճապոնական աշունը հայկական լեռներում շարունակվում է. Հ. Հովեյան

«Հայկական դուդուկը Իրանից Մետաքսի ճանապարհով հասել է Ճապոնիա և դարձել սիտիդիկի, -ասում է ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին։ Ավելին, բացի դուդուկից շատ գործիքներ կան, որ նման են հայկական գործիքների։ Իսկ Կիոտոյում օրինակ, կա կտորի տեսակ, որ նման է հայկական կարպետի, որից էլ ճապոնացի տիկնիկագործը պատրաստել է այստեղ ցուցադրված տիկնիկի հագուստը, այնպես որ, եթե Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 25 տարվա են, մշակութային հարաբերությունները հարյուրամյակների»։
Այս մասին տեղեկացնում է-ը  A1plus.am։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցադրություն։

«Ճապոնական աշունը հայկական լեռներում շարունակվում է» կատակում է կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը, հավանաբար նկատի ունենալով մեկ ամիս առաջ կենտրոնում անցած ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցադրությունը։

Կազմակերպիչը «Էլբրիք» ընկերությունն է, որ տասը տարի համագործակցում է «Գալերիա Գինձա Ի Չոմե» ճապոնական ցուցասրահի հետ. նման համատեղ ցուցադրություններ հաճախ են կազմակերպվում։

Ճապոնական կողմի կազմակերպիչները շատ գոհ են և նրանց երազանքն է, որ նման ցուցահանդեսները շարունակական լինեն։

«Ոչ միայն այստեղ, այլև Ճապոնիայում, դա էլ ասեք, մի մոռացեք։ Ես սիրով կգնամ Ճապոնիա»,- ասում է պարոն Հովեյանը։

Ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում