USD
EUR
RUB

Ո՜վ հայոց մայրեր

Խոնարհվում եմ ես ձեր առաջ ու գալիս եմ անձայն ծնկի,
Աղոթում եմ երկնահառած լույսի տաճար հայոց մայրեր,
Աչքերիս մեջ քարացել են ձեր ցավերը բյուր դարերի,
Դուք արևի լույսն եք վառած արևածին հայոց մայրեր:

Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր,
Հայոց աշխարհի սուրբ մայրեր։ 

Արագածն է ծնկի եկել, աղոթում է Մասիսի պես,
Հայոց մայրեր ուշքի եկեք, ծոցվորվեցեք հայոց մայրեր,
Մաշտոց ծնող մայրը երբեք չի խոնարհվի չարի առաջ,
Այս չարածին չար աշխարհում չարը խեղդեք հայոց մայրեր:

Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր,
Հայոց աշխարհի սուրբ մայրեր։

Ձեր տաք սրտի անթեղով ենք մենք վեր հառնել մոխիրներից,
Զվարթնոցի ու Գառնիի խոյակներն եք հայոց մայրեր:
Ծիրանենին պտղավորվեց ու վեր հառնեց միայն հողից,
Դուք երկնքից պտղավորվեք ու հույս ծնեք հայոց մայրեր:

Ելեք ոտքի, միաձուլվեք, հղիացեք հայոց հույսով,
Մարաթուկի սուրբ զորությամբ Դավիթ ծնեք հայոց մայրեր
Զորք չենք ուզում, զորքն ինչ կանենք, զորավար է մեզ հարկավոր,
Անդրանիկներ աշխարհ բերեք փրկության դուռ հայոց մայրեր:

Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր,
Հայոց աշխարհի սուրբ մայրեր...

Խոսքերի հեղինակ` Գարեգին Ապարանցի
Երաժշտության հեղինակ` Սրբուհի Քեքեջյան
Կատարում՝  Ներսիկ Իսպիրյանի

Լրահոս
Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում «Անմահության մարտիկները» Նոյեմբերի 29-ին տեղի ունենալիք համերգը կլուծի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի կառուցման հարցը Գեղանկարիչ․ «Մեր նոր դրամաները որոշ պաշտոնյաների պես են՝ ամոթ է օտարին ներկայացնելը» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին Գրքի երևանյան փառատոնը կփորձի ամրացնել գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան Մեր մանկության աստղաթիռը Հոգնել եմ «Շոպենիանա» բալետը վերադարձել է «Շոպենիանա» բալետը վերադարձել է Դասադուլավոր ուսանողների հետ ինչ-որ հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել. «Ժամանակ» Գնդերեցը՝ զորամասի հոգևոր ծնող Ամերիկացի ռեփերը մեկ րոպեում կարդացել է 400 բառ Իմ բադիկը Արագնազան Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են Առավոտ Մի հեռանա Շնորհակալ եմ, որ կողքիս ես «Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում Հավատում եմ Անահիտ Մեր շունը Ասք գերդաստանի մասին Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Խուլի այծերը Մենախոսոթյուն «Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների» «Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին 10 պատվիրան մեր օրերի համար Կիսահույս սպասում ՈՒ ես գիտեմ Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը Քեզ իմ սիրելիս Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր «Տինտինի արկածները» կոմիքսների շարքի նկարը վաճառվել է ավելի քան 500 հազար եվրոյով
website by Sargssyan