USD
EUR
RUB

Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա’յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը…

Պարույր ՍԵՎԱԿ

Լրահոս
Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Հայոց մարտիկներ Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ» Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը Հայերուս թուքը Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները Մայրիկի օրորը Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի Հուսո Առագաստ Փառք ի բարձունս Աստուծոյ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ Երևան դարձած իմ Էրեբունի
website by Sargssyan