Times.am | Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց դերասան Ջոն Մալկովիչին
USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց դերասան Ջոն Մալկովիչին

 
 

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի: Այս մասին տեղեկացնում է  armchurch.info-ն։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:

Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեծագործություններին ու ձեռնարկներին:

Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև իր ապագա ծրագրերը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ջոն Մալկովիչին մաղթեց հաջողությամբ շարունակել իր առաքելությունն արվեստի բնագավառում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Լրահոս
Միքայել Պողոսյան․ Խոսքեր Պարույր Սևակին Ինձանից այնքան ես բացակա եղել Ջրերի վրայով քայլողը Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է… «Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Հենրիկ Էդոյան․ Հենման կետ Տիգրան Համասյան․ Նոր ծաղիկ Ամբոխները խելագարված Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում Սուրբ Սուրբ Մի մոռացեք ձեր խիղճը Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում «Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա» 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար» Գունավոր մատիտներ Սոնայի հոգսը Բարի այգեպանը Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին «EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից «Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է Գառնուկը Հայկուհու պարը Խաղաղական ժամերգութիւն Անպատասխան Հաղթահարել փորձությունները Նահապետ Քուչակ. Հայրեններ Հավատալ հասկանալու համար «Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է 1 վայրկյանում՝ 10,3 վանկ. Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը Ավստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նվագել է Highway to Hell-ը Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին Բաց փակուղի
website by Sargssyan