USD
EUR
RUB

Կրքոտ տանգո՝ Երևանյան բեմում

Ասում են` անցյալ դարի 80-ականների արգենտինական ճգնաժամի տարիներին տանգոն դպրոցներից ու պարահրապարակներից դուրս եկավ փողոց և զբոսաշրջիկների մեծ հոսք բերեց Բուենոս-Այրես:

Բանդոնեոնահար Պաբլո Մաինետին հիշում է այդ վատ ժամանակները, որը փառք Աստծո հաղթահարեցին: «Ես քաղաքագետ կամ տնտեսագետ չեմ, որ կարողանամ գնահատական տալ, բայց որպես երաժիշտ և տանգոյի սիրահար ասեմ, որ տանգոն միայն պար չէ, այն իրոք արվեստ է, հզոր արվեստ և ինչու ոչ` գուցեև իր դերն ունեցավ»,- ասում է նա:

Արգենտինական տանգոյի շաբաթը` նվիրված ՀՀ-ի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, սկսվել էր ֆիլմերի ցուցադրությամբ, իսկ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին: Համերգին կմասնակցեն Խորխե Մենդոսա և Սեսիլիա Մասսե պարային զույգը: Կատարելու են Մաինետտիի գործերից և իհարկե Աստոր Պիացցոլա:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ սիրեցի Երևանը, սիրեցի նվագախմբին, տպավորված եմ երեկվա փորձից: Կարևոր է, որ բացի երաժշտությունից, նաև պարելու են: Այսպես ավելի տպավորիչ է հանդիսատեսի համար»,-ասում է Մաինետտին:

Արգենտինական տանգոյի շաբաթը կեզրափակի բացօթյա տանգո-շոուն: Շաբաթ օրը, ժամը 4-ին, հյուսիսային պողոտայում տանգոյի սիրահարները կվայելեն բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, իսկ ցանկացողները նաև վարպետության դաս կվերցնեն Խորխե Մենդոսից և Սեսիլիա Մասսեից: Այս մասին տեղեկացնում է  A1plus.am-ը։

Լրահոս
Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Դուռը բացվեց. մտնող չեղավ Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները Առավոտը Հայոց մարտիկներ Սելիմի քարավանատունը 685 տարեկան է Իրիկուն Սիրեցի, յարս տարան Այսօր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին Երբ տեսնում եմ տղայիս, աշխարհը մոռանում եմ. Արթուր Աբրահամ Առյուծը և մարդը Տերևաթափ Այրի կինը և խորթ որդին Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին Չկաս ու չես լինելու Ամենից լավ տունը Աղվեսը և թղթատար գայլը Լոյս զուարթ Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է Չքնաղ երազ Եթե Մարոն Ինչու է ֆինանսիստն աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի վրա Համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում «Միչիգանի հայակական եկեղեցու հոգևոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ» Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքրիկ «Ժամանակին տպավորված էի երտասարդների անգրագիտությամբ» Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը Հայերուս թուքը Երբ է կնոջ կյանքն օրհնվում. ինչ է ասում Աստվածաշունչը Քսանհինգ տարվա սերմանված բարեգործության պտուղները Մայրիկի օրորը Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի Հուսո Առագաստ Փառք ի բարձունս Աստուծոյ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
website by Sargssyan