Հրաչյա Ռոստոմյանն ու Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը

Հրաչյա Ռոստոմյանն ու Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Այս մասին տեղեկացնում է  aysor.am-ը։

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ազգային դելփյան խաղերի և առաջին անգամ նախատեսվող համաշխարհային դելփյան խաղերի անցկացման հնարավորությունը:

«Կարևորում եմ ազգային դելփյան խաղերը, քանի որ դրանց մասնակցում է երկրի շնորհաշատ երիտասարդությունը: Սա ևս մի հնարավորություն է մշակույթի և սպորտի ոլորտներում նրանց հմտությունները բացահայտելու համար», – ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մենք ունենք դելփյան խաղերի անցկացման փորձ, քանի որ դելփյան խաղերը 2010 թվականին անցկացվել են Հայաստանում:

«Կարծում եմ՝ համաշխարհային խաղերը, լինելով առավել մեծամասշտաբ, նպաստելու են ողջ աշխարհում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը», – ասել է Հ. Ռոստոմյանը և ավելացրել, որ դելփյան առաջին համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը կքննարկվի Դելփյան խաղերի միջազգային կոմիտեից ծրագրերը, տեխնիկական և կազմակերպչական հարցերը ներկայացվելուց հետո:

Նշենք, որ Դելփյան խաղերն ամենամյա են և ունեն մշակույթի ու սպորտի ոլորտներն ընդգրկող 42 անվանակարգեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում