USD
EUR
RUB

Մշակույթի նախարարությունը ներկայացնում է 2017-ի առաջին 9 ամիսներին մշակույթի ոլորտում կատարված ներդրումները

Մշակույթի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 2017 թվականի առաջին 9 ամիսներին մշակույթի ոլորտում կատարված ներդրումները: Հաղոդրդագրությունը նույնությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

«Հայաստանի մշակույթի նախարարության ծրագրերում 2017թ. առաջին ինն ամիսների ընթացքում աննախադեպ՝ 990 հազար դոլարի ներդրումներ են արվել կամ շատ շուտով սպասվում են:

1) Օպերային թատրոնի և Արդշինբանկի վերջերս կնքված համաձայնագրով, Բանկը 208 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնի զարգացմանը։ Համաձայնագրի շրջանակում Օպերային թատրոնը 30 հազար դոլարով ձեռք է բերել 3D պրոեկտոր, որն օգտագործվել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» հայաստանյան պրեմիերային՝ Պաոլո Միչիկեի բեմականացմամբ։ Համակարգն առաջիկայում կգործածվի նման այլ ներկայացումներ բեմադրելիս։

2) Օպերային թատրոնում թարգմանական լուսադիոդային վահանակի տեղադրման միջոցով (17 հազար դոլար՝ «Արմսուիսբանկից» ) հայալեզու հանդիսատեսին համաժամանակյա մատուցվում են օտարալեզու մի շարք օպերաների հայերեն լիբրետոները, իսկ օտարալեզու հանդիսատեսին հասու են դարձել հայկական ներկայացումների լիբրետոները։

3) Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի տրամադրած 100 հազար դոլարով Հայաստանում և Արցախում իրականացվում է «Մշակութային կանգառ» ծրագիրը (նախարարության ծրագրի մասնավոր հովանավորություն)։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ թատերական, համերգային խմբերը, ժամանակավոր ցուցադրանքներն ու շարժական կինոթատրոնները հասանելի դարձան անգամ ամենահեռավոր գյուղերի բնակիչներին։

4) Շարժական 4 կինոթատրոնները ձեռք են բերվել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ (48 հազար դոլար տրամադրել է դեսպանությունը, 10 300 ԱՄՆ դոլար՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը)։

5) Չինաստանի դեսպանության տրամադրած ևս 25 հազար դոլարի դրամաշնորհով ՀՀ մշակույթի նախարարությունը պատվիրել է թանգարանային «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածի և կայքէջի ստեղծումը։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում առաջինը գործարկվելով, ծրագիրն առաջիկայում Հայաստանի մյուս թանգարաններում ևս կկիրառվի՝ օտար տասը լեզուներով խոսող զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու թանգարանային նյութերի բովանդակությունը:

6) «Պարադիզ» ընկերության 100 հազար դոլարի ներդրումով նոր թվային տեխնիկա է ձեռք բերվել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի համար: Այս ամիս կինոթատրոնում կցուցադրվի առաջին ֆիլմը:

7) Ամերիկահայ երաժիշտ Աշոտ Տիգրանյանի ներդրած 16 հազար դոլարով Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, կառուցվել է հանգստի փոքրիկ գոտի և համապատասխան ենթակառուցվածք՝ այցելուների համար այն ավելի հարմարավետ դարձնելով:

8) Գյումրու թատրոնում Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի 40 հազար դոլարի ներդրմամբ տեղադրվել է «Արփի Սոլար» արևային ֆոտովոլտային համակարգը, որի միջոցով տարեկան մինչև 2 միլիոն դրամի ծախս կխնայվի։

Մոտ ժամանակներս ակնկալվում են Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում ժամանակակից գրախանութի կառուցման համար շուրջ 167 հազար դոլար և Օձունի Սբ.Աստվածածին եկեղեցու վերանորոգման համար շուրջ 115 հազար դոլարի ներդրումները: Հայաստանում ԱՄՆի դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերին հայտարարեց Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի կողմից տրամադրված նոր՝ 143.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի մասին, որով շարունակվելու են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները:

Այսպիսով, 2017թ. առաջին 9 ամիսներին մշակույթի ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը ( 990 հազար դոլար) գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (533 հազար դոլար, որը տրամադրել է ԱՄՆ դեսպանի հիմնադրամը. 450 հազար դոլար՝ Մեղրու Ս.Սարգիս եկեղեցու որմնանկարների պահպանման և վերականգնման, և 83 հազար 500 դոլար՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, վերանորոգման և նոր վայրում տեղադրման համար )»։

Լրահոս
Շնորհավորում եմ, Հայրիկ ջան… Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին Արմեն Աբրոյան․ «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել և վերադարձվել պետբյուջե» Պատմություններ, որ մեզ հետ չեն կատարվի Հուշարձանները վերականգնող կազմակերպություններից վեցի գործն ուղարկվել է դատախազություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Չեմ դառնա ձեր հսկան, որովհետև դուք բոլորդ եք հսկա ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը Բարեխոսություն սրբոց․ Հաղթանակած եկեղեցու աղոթքը Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ Հույսի շողեր Նման բան անել չի կարելի. Մշակույթի նախարարն իր անհանգստությունն է հայտնում Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից Ամիրյան. Ձեր աշխատանով թանգարանը տարել եք հաստիքների կրճատման Փելեշյան. Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով Իմ հասակը «Էդիթ պրինտի» ղեկավար․ «Երևի Արմեն Մարտիրոսյանն ուզում է բոլորի արածը նսեմացնել» ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացվել Սոսը սար էր գնացել Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Ոզնին Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսինեի տաճարները Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը «Անուշի» մարտի 1-ի ներկայացման գլխավոր դերերում՝ արտիստական բացառիկ կազմ Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում Ամպիկը Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Արամ Աբրահամյան․ «Ես ոչ թե քվանտային ֆիզիկա, այլ երաժշտություն եմ ուսումնասիրել»․ Կոնստանտին Օրբելյանը հրաշք է ակնկալում Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ցավն այնքան սարսափելի էր, որ ինձ թվում էր՝ կզրկվեմ ձեռքերից. Տիգրան Նալչաջյա Հայ գեղանկարիչը Պենդերեցկուն նկար նվիրեց Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը Միամիտ աղվեսը Քաղաքականացված հասարակության մասին Օպերային թատրոնը 2017-ին մոտ մոտ 57%-ով նախորդ տարվա համեմատ գերակատարել է փաստացի եկամտի ցուցանիշը Սիրտ
website by Sargssyan