Ստամբուլում գտնվող Դուրյանի շիրիմը վերանորոգվել է.

Ստամբուլում գտնվող Դուրյանի շիրիմը վերանորոգվել է.

Պոլսի Սկյուտարի «Բաղլարբաշը» գերեզմանատանը օրերս տեղի է ունեցել հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի վերանորոգված շիրիմի բացումը: Շիրիմը վերանորոգվել է փարիզաբնակ Հրաչ և Հակոբ Քրմզյան եղբայրների բարերարությամբ։

Ստամբուլում Հրանտ Դինքի անվան վարժարանից Aysor.am-ին տեղեկացնում են, որ շիրիմի բացմանը ներկա են եղել տարբեր վարժարանների աշակերտներ, ուսուցիչներ, ճարտարապետներ, տնօրեններ, գրականությունը սիրող ու գնահատող դեմքեր։

Բացման արարողությանը Հրանտ Դինքի անվան վարժարանի աշակերտները արտասանել են Դուրյանի ստեղծագործությունները՝ «Իմ մահը», «Սիրել» և «Լճակ» բանաստեղծությունները։

Փակումը կատարել է Արամ սրբազանը, ով բարձր է գնահատել Քրմըզյան եղբայրներին, որոնք Պալյան գերդաստանի հուշադամբարանը վերանորոգելուց հետո, նորոգել են սիրված բանաստեղծ Պետրոս Դուրյանի հուշադամբարանը։ Դպրեվանքի կողմից հուշանվեր է հանձնվել Քրմզյան եղբայրներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում