Եվ ՛ արև, և՛ անձրև

Եվ ՛ արև, և՛ անձրև

Վառ գարուն, պայծառ արև,
Ջերմացրու, ծաղկին իմ տուր բարև,
Թող մայրիկս միշտ ժպտա,
Թող արևը շողշողա,
Երգերով, ծիծաղով
Օր դիմավորենք,
Երգերով, ծիծաղով
Օր դիմավորենք:

Եվ արև, և անձրև,
Արթնացրեք բոլորին,
Առանց ձեզ չի կապի
Ծիածանն իր յոթ գոտին:

Ծիածան յոթգույնանի,
Մեզանից հեռու դու մի փախչիր,
Ուզում եմ ես քեզ բռնել
Եվ ամուր-ամուր գրկել
Ու տանել մայրիկիս
Տալ գարնան նվեր,
Ու տանել մայրիկիս
Տալ գարնան նվեր:

Եվ արև, և անձրև,
Արթնացրեք բոլորին,
Առանց ձեզ չի կապի
Ծիածանն իր յոթ գոտին:

Մի կապույտ ու մի կարմիր,
Երկնագույն, նարնջագույն, դեղին,
Խառնվել ու նստել,
Ու նստել ամպի ուսին:
Դե եկեք միասին
Երգենք երջանիկ,
Դե եկեք միասին
Երգենք երջանիկ:

Եվ արև, և անձրև,
Արթնացրեք բոլորին,
Առանց ձեզ չի կապի
Ծիածանն իր յոթ գոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում