Տատս

Տատս

Տատս ունի կով-կթան
Ու շատ հավեր կըրթկըրթան:

Կովը կաթ է տալիս թարմ,
Կաթը՝ կարագ, շոռ ու թան:

Իսկ հավերը ամեն օր
Ձվեր՝ ճերմակ ու կլոր:

Ուտում եմ ես միշտ համեղ
Թարմ ձվերի ձվաձեղ:

Թո’ղ, որ բարի իմ տատի
Կյանքը երբեք չհատի:

Հենրիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում