Հ.Աբելյանի անվան թատերական փառատոնը նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին

Հ.Աբելյանի անվան թատերական փառատոնը նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 17-23-ը կանցկացվի Հովհանննես Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնը՝ նվիրված մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ, փառատոնը կկրի «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագիրը:

Փառատոնի շրջանակում հանդես կգան 7 թատերախումբ՝ արդի դրամատուրգների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացումներով:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում