Անցկացվելու է «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը

Անցկացվելու է «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 17-18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանիում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը։
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մատենադարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գիտաժողովին ելույթ են ունենալու Հայաստանից, Ֆրանիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից մասնագետներ:

Գիտաժողովի ընթացքում լինելու են նաև գրքերի շնորհանդեսներ: Ներկայացվելու է Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Գ հատոր), Աբրահամ Տերյանի «Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնական ստեղծագործությունները» (տաղեր, գանձեր, ներբողներ. Անգլերեն թարգմանություն), Գրիգոր Նարեկացի «Մատեան ողբերգութեան» լատվիերեն ծաղկաքաղ թարգմանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում