Երևան դարձած իմ Էրեբունի

Երևան դարձած իմ Էրեբունի

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան։

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի։

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Բայց մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես։

Բառերի հեղինակ` Պարույր ՍԵՎԱԿ
Երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում