Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի

Մշակույթը մեր ԴՆԹ-ն է. Միխայիլ Պիոտրովսկի

«Մենք ժառանգել ենք մեր մշակույթը նախնիներից և պետք է փոխանցենք այն հաջորդ սերունդներին ամբողջությամբ: Միաժամանակ այն չի հանդիսանում ուղղակի ժամանցի միջոց: Այն ունի իր սկզբունքները: Չի կարելի, օրինակ, պայթեցնել, ոչնչացել, ավերել մշակույթի հուշարձանները: Դա այն է, ինչը բարձր իմաստով մարդուն տարբերում է արհեստական ինտելեկտից: Այդ առարկաները չեն հաշվարկվում թվաբանորեն: Մշակույթը մեր ԴՆԹ-ն է, ազգի, ամբողջ մարդկության ԴՆԹ»:  Հարցազրույցում ասել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Այս մասին տեղեկացնում է Panoram.am-ը։

Որպես կարևոր թեմա նա խոսել է նաև արվեստի գործերի կրկնօրինակման մասին:

«Շատ շուտով տեխնիկան թույլ կտա պատրաստել արվեստի գործի պատճենը, որը 100 տոկոսով կհամընկնի բնօրինակի հետ: Մի կողմից դա սարսափելի է. մեծանում է վտանգը, որ պատճենը կներկայացվի որպես բնօրինակ: Մյուս կողմից, պատճեններն անփոխարինելի են վերականգնողների համար: Եվ երբ մենք դրանք ժարգոնով անվանում են «կեղծ», ապա մոռանում ենք, որ Ռեմբրանդտն առանց խղճի խայթի ստորագրել է իր աշակերտների աշխատանքները, ինչպես նաև Ռուբենսը»,- ասել էՄ. Պիոտրովսկնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում