Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին

Նյու-Ջերիսում հայտնաբերվել է Ռոդենի կերտած Նապոլեոնի կիսանդրին

ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Մեդիսոն քաղաքում հայտնաբերվել է 85 տարի կորած համարված Նապոլեոնի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Օգյուստ Ռոդենը:

Ինտերֆաքսը, հղում անելով AP-ին, գրում է, որ կիսանդրին հայտնաբերվել է Մեդիսոնի ցուցասրահում մի քանի տարի առաջ, իսկությունը հաստատվել է 2015 թվականին, բայց իշխանությունները չեն բացահայտել այդ փաստը սեփական պատճառներից ելնելով:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս կիսանդրին կտեղափոխվի Ֆիլադելֆիայի պատկերասրահ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում