Հուսո Առագաստ

Հուսո Առագաստ

Պարիր ծովի վրա, մեր հույսերից ծնված նավակ,
Լողա, ծովերն ի վեր` պարզած ճերմակ առագաստներ:
Վերցրու քեզ հետ սրտերը մեր,
Մեր լեռներից խաղաղ հողեր,
Վերցրու քեզ հետ խաչված քարեր,
Ծով դաշտերից ոսկե հասկեր,
Մեր Կիլիկիո անմար երգով,
Մեր պապերի կարոտ Էրգրով,
Հուսո ճերմակ առագաստով
Հասիր բաց ծով:

Պարիր ծովի վրա, մեր հույսերից ծնված երազ,
Լողա, սարերն ի վեր` երկինք ի վեր՝ ծովերն ի վեր:
Վերցրու քեզ հետ սրտերը մեր,
Մեր լեռներից խաղաղ հողեր,
Վերցրու քեզ հետ խաչված քարեր,
Ծով դաշտերից ոսկե հասկեր,
Մեր Կիլիկիո անմար երգով,
Մեր պապերի կարոտ Էրգրով,
Հուսո ճերմակ առագաստով
Հասիր բաց ծով:

Վերցրու քեզ հետ սրտերը մեր,
Մեր լեռներից խաղաղ հողեր,
Վերցրու քեզ հետ խաչված քարեր,
Ծով դաշտերից ոսկե հասկեր,
Մեր Կիլիկիո անմար երգով,
Մեր պապերի կարոտ Էրգրով,
Հուսո ճերմակ առագաստով
Հասիր բաց ծով:

Հուսո ճերմակ առագաստով
Հասիր բաց ծով:

Հուսո ճերմակ առագաստով
Հասիր բաց ծով:

Երաժշտությունը՝ Արմեն Մովսիսյանի
Խոսքերը` Արմեն Մովսիսյանի, Էդուարդ Զորիկյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում