Մայրիկի օրորը

Մայրիկի օրորը

Քնել են ծառերը,
Մայրիկը արթուն է:
Քնել են դաշտերը,
Մայրիկը արթուն է:
Քնել է թռչնակը,
Մայրիկը արթուն է:
Քնել է գետակը,
Մայրիկը արթուն է:
Քնել է արևը,
Մայրիկը արթուն է:
Քնել է տերևը,
Մայրիկը արթուն է:
Քնել են հովերը,
Մայրիկը արթուն է:
Քնել են ծովերը,
Մայրիկը արթուն է:
Քնել են բոլորը,
Մեղմ ձայն է լսվում,
Մայրիկը աշխարհին
Օրոր է ասում…

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում