Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է

Մի կորցրեք ձեր վստահությունը. Քրիստոսը խոստանում է

Նույն ժամին Հիսուս Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ասաց.

-Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, շնորհակալ եմ, որ այս բաները ծածկեցիր իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց: Այո՛, Հա՛յր, այդպես ուզեցիր դու: Իմ Հայրն ամեն ինչ տվել է ինձ: Ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, կամ նրանից, ում կկամենա Որդին հայտնել:

Հետո դառնալով իր աշակերտներին՝ առանձին ասաց.
-Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում: Ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել ձեր տեսածները, բայց չտեսան, և լսել ձեր լսածները, բայց չլսեցին:

(Ղուկասի ավետարան 10:21-24)

Արդ, հիշեցե՛ք այն առաջին օրերը, երբ դեռ հազիվ լուսավորված՝ բազում ծանր չարչարանքների տոկացիք։ Մերթ նախատինքի և հալածանքների առարկա եղաք հրապարակորեն, մերթ կանգնեցիք նախատինքն ու հալածանքները կրողների կողքին։ Բանտարկյալներին չարչարակից եղաք և ձեր ունեցվածքների հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ գիտենալով, որ երկնքում ավելի լավ ունեցվածքներ ունեք, որոնք մնայուն են։ Հետևաբար, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որովհետև այն մեծապես կվարձատրի ձեզ։ Պետք է համբերել իմանաք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ տիրանաք նրա խոստումին:

(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 10:32-36)
Սկզբնաղբյուր՝ Henaran.am.

Հետևեք մեզ նաև Telegram-ում