USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնեց Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետություն)` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:  Այս մասին տեղեկացնում է  armchurch.info-ն։

Այցի շրջանակներում նախատեսվում է Նորին Սրբության և Արևելյան Ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաև հանդիպում Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:

Վեհափառ Հայրապետն օրհնության խոսքով հանդես է գալու նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովի բացմանը:

Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր Տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղոթք` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության կազմում են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբադյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հառիճի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը որպես Նորին Սրբության գավազանակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և Մայր Աթոռի Իրավաբանական-խորհրդատվական հանձնախմբի անդամ, ի. գ. թ. Թամարա Շաքարյանը:

Լրահոս
Շնորհակալ եմ, որ կողքիս ես «Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ Հոգևոր անդաստան. Արարատ քահանա Օրդոյան ՈՒսանողները «ծերացնում» են և «արյուն» պատրաստում Հավատում եմ Ասք գերդաստանի մասին Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Վերջին բնակիչը» ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Մենախոսոթյուն «Մատենադարանը մեր սուրն է՝ ընդդեմ թշնամիների» «Հաստատությունների համար այցելուն ավելի կարևոր է, քան հաստատությունը՝ այցելուի համար»․ Պիտեր Քաուրին 10 պատվիրան մեր օրերի համար Կիսահույս սպասում ՈՒ ես գիտեմ Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսին ներկայացվել է նրա պատկերագիրքը Քեզ իմ սիրելիս Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել Քենեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են Emmy-ի դափնեկիր «Տինտինի արկածները» կոմիքսների շարքի նկարը վաճառվել է ավելի քան 500 հազար եվրոյով Երկու ժամում 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում Մայր հողի գանգատը Ընկույզն ու որդը Փշի գերեզմանը Քաջ Նազարը Գայլի խոստովանքը Անբան Հուռին Մեր սիրո աշունը Ես հաշտ էի ապրում Անոր Որովհետև սիրել եմ ես Գայլն ու կատուն Տերն ու ծառան Անհաղթ աքլորը Գյուղացին ու ծառը Քո հայացքը շատ էր փոխվել Քո պատճառով Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ Աչքերը քո․․․ Պոչատ աղվեսը
website by Sargssyan