Վերջապես ղողանջ կլսվի նաև Ախթալայում

Վերջապես ղողանջ կլսվի նաև Ախթալայում

Երկար դադարից հետո վերջապես կղողանջեն Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին վանքի զանգերը: Այս մասին ՀայՄեդիա.AM-ի հետ զրույցում ասաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

Տեր հոր փոխանցմամբ՝ զանգը վանքին նվիրել են բարերարները, փորագրություն-արձանագրության հեղինակը Ռաֆայել Ջավախյանն է:

Նկատենք, որ Ախթալայում շուրջ մեկ դար եկեղեցական զանգերը չեն ղողանջել:

Այս մասին տեղեկացնում է  armchurch.info-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում