USD
EUR
RUB

Տեղի ունեցաւ բացումը Եւրոպայի հայ համայնքներու չորրորդ համագումարին

 
 

18 Հոկտեմբեր 2017-ին, Պրիւքսէլի մէջ տեղի ունեցաւ բացումը Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպութեամբ Եւրոպայի հայ համայնքներու չորրորդ համագումարին։ Այս մասին տեղեկացնում է  armchurch.info-ն։

Համագումարի բացման իր պատգամին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը կարեւորութեամբ շեշտեց մեր ժողովուրդի պահանջատիրութեան համապարփակ մօտեցում որդեգրելու հրամայականը։ Արամ Ա. Հայրապետը յատկապէս ըսաւ. «Անցնող տասնամեակներուն մեր ժողովուրդին պահանջատիրութեան մասին խօսելով շեշտեցինք մեր դատին քաղաքականացման, միջազգայնացման ու այժմէականացման անհրաժեշտութիւնը։ Մենք նաեւ յաճախ յիշեցուցինք, թէ հայ դատին իրաւատէրը Հայաստանն է։ Այսօր, փաստօրէն, մեր դատը միջազգային օրակարգի վրայ կը գտնուի. ան միջազգային լուսարձակի տակ մնաց յատկապէս 100-ամեակէն ետք։

Հայաստանի վերանկախացումէն ետք Հայաստանի Հանրապետութիւնը իր արտաքին յարաբերութեան կարեւոր մէկ մասը նկատեց մեր ժողովուրդի արդար իրաւունքներու հետապնդումը»։

Ապա, Նորին Սրբութիւնը, այս ընդհանուր ակնարկէն յետոյ, առաջին հերթին անդրադարձաւ մեր ժողովուրդին պահանջատիրութիւնը աւելի լայն շրջագիծի մէջ դիտելու կարեւորութեան. ան յատկապէս նշեց. «Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը ու Արցախի անկախութեան ամրապնդումը պէտք է հիմքը դառնան մեր պահանջատիրութեան»։ Շարունակելով իր խօսքը, Հայրապետը յայտնեց.

«Ցեղասպանութեան ճանաչման գծով, անցնող տասնամեակներուն հայ դատի մարմինները, մեր եկեղեցին եւ մեր կուսակցութիւնները կարեւոր դեր կատարեցին ու կը շարունակեն կատարել։ Սակայն, ինչպէս յաճախ կը յիշեցնենք, անհրաժեշտ է ցեղասպանութեան ճանաչումէն անդին իրաւական մարզ մուտք գործել՝ միջազգային օրէնքի տուեալներու լոյսին տակ»։ Իր խօսքի վերջին բաժինին մէջ, Վեհափառ Հայրապետը անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատին Թուրքիոյ դէմ՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանին վերադարձը, զայն նկատեց «առաջին գործնական քայլ մը մեր պահանջատիրութեան իրաւական մարզ առաջնորդող»։

Հհամագումարին բացման խօսքերով հանդէս եկան նաեւ Արցախի Հանրապետութեան նախագահ Տիար Բակօ Սահակեան, որ դրուատեց Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին տարած աշխատանքը ի խնդիր համազգային նպատակներու իրականացման ճանապարհին, Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար Տիկին Հրանուշ Յակոբեան, որ Եւրոպայի ուսերուն վրայ դրաւ յանձնառու կերպով մօտենալ հայ ժողովուրդի իրաւունքներուն վերատիրացման հարցին…։

Լրահոս
Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մաիսն Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
website by Sargssyan