USD
EUR
RUB

Ջութակահարը Գինեսի գրքում գրանցած իր ռեկորդը նվիրում է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին

 
 

Ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանին, միանշանակ, ներկայացնելու կարիք չկա: «Առավոտը» քանիցս անդրադարձել է արվեստագետի ոչ միայն ստեղծագործական գործունեությանը, այլեւ սխրանքներին: Դժվար է մտաբերել որեւէ այլ՝ թեկուզ նշանավոր, ջութակահարի, որը հաղթահարած լինի նման երաժշտական ծրագրեր ու համերգներ:

Երիտասարդ ջութակահարը դեռեւս 2000թ. ունկնդրին է ներկայացել Բեթհովենի Դաշնամուրի եւ ջութակի համար գրված 10 սոնատների շարքով՝ 3 օր անընդմեջ, 3 ժամ 40 րոպե տեւողությամբ: Կամ՝ Բախի Սոնատների եւ պարտիտների մենանվագ ջութակի համար գրված շարքը մեկ երեկոյի ընթացքում անգիր կատարումով հնչեցնելը նույնպես չի տրվել որեւէ այլ երաժշտի:

Աշխարհում հազվադեպ կատարվող Բախի Սոնատներ ջութակի եւ կլավեսինի (օպ. 8) շարքը նա եւս մեկ երեկոյի ընթացքում հասու դարձրեց ունկնդրին՝ Սվետլանա Նավասարդյանի ընկերակցությամբ: Այս շարքը կարելի է շարունակել: Եվ միայն 2014թ. Դյուցազնագրքում գրանցվեց նրա սխրանքը. Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ Նիկոլայ Մադոյանը Պագանինիի Ջութակի 6 կոնցերտները հնչեցրեց 3 ժամ 25 րոպե 25 վայրկյան ժամանակահատվածում: Նույն թվականին Դյուցազնագրքում դարձյալ հայտնվեց Մադոյանի անունը, այս անգամ Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչք» ստեղծագործությունը 47,08 վայրկյանում կատարելու համար: Իհարկե, այս սխրանքները ջութակահարը զուգահեռում է բուռն ստեղծագործական գործունեությամբ՝ տարբեր երկրների հեղինակավոր համերգասրահներում ու նվագախմբերի հետ ելույթներով:

Մենք հիշում ենք ընթացիկ տարվա սկզբում երաժիշտների շրջանում ծավալված այն խոսակցությունը, թե այժմ էլ Նիկոլայ Մադոյանը որոշել է գրանցվել Գինեսի գրքում:

Օրերս ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Նիկոլայ Մադոյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացանք, որ հուլիսի 25-ին Գինեսի համաշխարհայի գրասենյակը (նստավայրը՝ Լոնդոն) պաշտոնապես ճանաչել է հայ երաժշտի ռեկորդը: «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարին նվագել եմ Կոմիտասից մինչեւ ջութակի համար գրված համաշխարհային գրականության ընտիր նմուշներ՝ 33 ժամ 2 րոպե 41 վայրկյան անընդմեջ: Իհարկե, ժամը մեկ 5 րոպե դադարներով: Այս ռեկորդս նվիրում եմ արցախյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին»,- ասաց ջութակահարը: Հավելեց նաեւ, իր խոսքերով՝ «ինտենսիվ աշխատանքներ եմ տանում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների շարք ստեղծելու ուղղությամբ, որն, իմ համոզմամբ՝ հայ ու արտասահմանցի ունկնդիրներին պարզապես կշղթայի մեր մեղեդիների աշխարհին, անթարթ պահելով դարերի խորքից եկող եւ Կոմիտասի ձեռամբ հղկված հայ մշակութային մեծ ժառանգության համաշխարհային արձագանքը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ Հայ ուխտավորին «Ապրելու վճիռ» Գիվի Շահնազարի հոբելյանական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն
website by Sargssyan